Գերմանիայի Սուպերգավաթ. «Բորուսիա» – «Բավարիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:30, 17 օգս 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, մարզական մեկնաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Դորտմունդի «Բորուսիայի» և Մյունխենի «Բավարիայի» միջև Գերմանիայի Սուպերգավաթի հանդիպման վերաբերյալ:

Գերմանիայի Սուպերգավաթի խաղարկությունում կմրցեն «Բավարիան» ու «Բորուսիա Դորտմունդը»։ Թեպետ հանդիպումը տեղի կունենա Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում, սական ֆավորիտ է համարում հենց Մյունխենի թիմը։ Այս կարծիքի հետ ոչ բոլորն են համաձայն, փորձենք հասկանալ՝ ինչու։

Ընդհանրապես, «Բորուսիան» «Բավարիային» չի կարողանում հաղթել 2019-ից ի վեր, իսկ դրանից հետո թիմերը միմյանց հետ մրցել են 5 անգամ։ «Բորուսիան» այս մրցաշրջանում անցկացրել է երկու հանդիպում. Գերմանիայի գավաթի խաղարկությունում թիմն ավելի ուժեղ էր «Վեխենից»։ Այդ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը, որը խփեց մեկ գնդակ 11 մետրանոցից, ինչպես նաև աչքի ընկավ Ռոյսի և Ռեյնայի փոխանցումներից հետո։ Բունդեսլիգայի առաջին տուրում նույնպես Հոլանդը լավ հանդես եկավ։ «Այնտրախտի» հետ խաղում նա դարձավ դուբլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ռոյսը նույնպես լավն էր և խփեց մեկ գնդակ, որն, ի դեպ, առաջինն էր «Բորուսիայի» համար, և կատարեց երկու գոլային փոխանցում։ «Բորուսիայի» երկու առաջատարները շատ լավ մարզավիճակում են, ինչը թույլ կտա ակնկալել հաղթանակ տիտղոսակիր մրցակցի հետ խաղում։ Բացի դրանից, Հոլանդը «Բավարիայի» հետ խաղերում իրեն շատ լավ է զգում. մյունխեցիների հետ դիմակայություններում նա արդեն խփել է 3 գնդակ։ Ենթադրելի է, որ «Բորուսիան» կխաղա ամենաուժեղ կազմով։

Եթե «Բորուսիան» մեկնարկային երկու խաղերում հիանալի տպավորություն է թողել, նույնը «Բավարիայի» մասին ասել չի կարելի։ Գերմանիայի գավաթի խաղարկության առաջին փուլին «Բավարիան» չի մասնակցել և մինչև «Սիգնալ Իդունա Պարկ» մեկնելը Գերմանիայի ամենաուժեղ ակումբն առաջնության առաջին տուրում մրցել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ և բավարարվել է միայն ոչ ոքի՝ 1:1 արդյունքով։ «Բորուսիա պարկում» այո, «Բավարիան» տիրում էր նախաձեռնությանը, բայց հաղթանակի հասնել չհաջողվեց։ Ասեմ ավելին՝ «Գլադբախը» կարող էր այդ խաղում հաղթել, եթե չլինեին մրցավարի, մեղմ ասած, կասկածելի որոշումները։

Դորտմունդի լազարեթն անհամեմատ ավելի ընդգրկուն է. բացակայում են Յուլիան Բրանդտը, Ռաֆայել Գերեյրուն, Մարսել Շմելցերը, Մատս Հումելսը, Տոմա Մենիեն, հարցականի տակ է Էմռե Ջանի մասնակցությունը։ «Բավարիայի» կազմում չեն խաղա Բենժամեն Պավարը, Կորենտին Տոլիսոն և Լուկա Էրնանդեսը։ Ֆրանսիացիները վնասվածք ունեն։

Իհարկե չենք զարմանա, եթե Դորտմունդը կարողանա հաջողության հասնել և հաղթել Սուպերգավաթում։ Այդ տեսանկյունից, կարելի է խաղալ Էրլինգ Հոլանդի գոլային արդյունավետ խաղի վրա, բայց դրա գործակիցը անհամեմատ ցածր է։ Առաջարկում եմ խաղալ «մեղուների» ընդհանուր հաղթանակի վրա, դրա համար սահմանված է հարմար գործակից։

Օրդինար: Պարտված
Գերմանիայի Սուպերգավաթ
22:30/17 օգս
«Բորուսիա» – «Բավարիա».
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Գերմանիայի Սուպերգավաթ
22:30/16 օգս
«Բորուսիա» – «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ