Գերմանիա — Սլովակիա․ Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը

20:00, 26 հնս 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին կանխատեսում է արել Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի Գերմանիա — Սլովակիա հանդիպման վերաբերյալ: Նա ակնկալում է, որ հանդիպումն անարդյունավետ կստացվի, բայց Գերմանիայի հավաքականը հաղթանակ կտանի:

https://youtu.be/ew9VnPxzavc

Բարի օր!

Խոսում ենք Գերմանիա — Սլովակիա հանդիպման մասին։ Վերջերս, մայիսի վերջին թիմերն ընկերական խաղ անցկացրեցին, և այնտեղ սլովակները հաղթեցին։ Բայց պետք չէ գերագհանահտել այդ խաղի արդյունքը, դա ընդամենը ընկերական հանդիպում էր։ Գերմանիայի կազմը հեռու էր օպտիմալ լինելուց, և հիմա, արդեն փլեյ-օֆֆում, երբ սխալվելու իրավունք չկա, իհարկե, Գերմանիան հանդիպմանը կմոտենա մոտիվացիայի լրիվ այլ մակարդակով։

Սլովակներն ի զորու են խնդիրներ ստեղծել Բունդեսթիմի համար։ Խմբային փուլում Սլովակիայի հավաքականը բավական որակյալ ֆուտբոլ ցուցադրեց, Համշիկը հրաշք գործեց։ Սլովակների միջին գիծը շատ լավ և ամուր տեսք ուներ, այն ճեղքելը շատ բարդ է։

Գերմանիան այս մրցաշարում շատ քիչ է խփում, բայց ավելի քիչ բաց է թողում։ Գերմանացիները խմբային փուլում ոչ մի գոլ սեփական դարպասը չեն ընդունել։ Ավելին, չէի ասեի, որ դա խոսում է Գերմանիայի հավաքականի վստահ պաշտպանության մասին, քանի որ գոլային պահեր գերմանացիների դարպասին ստեղծել են և՛ ուկրաինացիները, և՛ լեհերը։ Այն փաստը, որ Գերմանիան դեռ բաց չի թողել,  ավելի շատ պատահականություն է, քան ընդգծված տենդենց։

Սլովակիայի հավաքականն այն թիմը չէ, որին գոլերը հեշտ են տրվում։ Կարծում եմ, որ խաղն այնքան էլ արդյունավետ չի լինի, և այն տենդենցը, որ Գերմանիան շատ կոկիկ է խաղում, կպահպանվի։ Իմաստ չունի վատնել բոլոր ուժերն ու էմոցիաները, առջևում Իտալիայի կամ Իսպանիայի դեմ 1/4 եզրափակիչն է։ Գերմանիայի հավաքականին շատ բարդ մրցակիցներ են սպասում։ Սլովակիայի դեմ մարզումային խաղը չի ենթադրում, որ պետք է շատ գոլ խփել։ Հատկանշական է, որ Թոմաս Մյուլլերը Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերում անցկացրած 8 խաղերում ոչ մի գոլ չի խփել, այն դեպքում, երբ աշխարհի առաջնության 13 խաղերում 10 անգամ աչքի է ընկել։

Երբ նա խաղում է նույն մրցակիցների դեմ Եվրոպայի առաջնությունում, ոչինչ չի ստացվում։ Վերջին խաղում նա 2 անգամ հարվածեց դարպասաձողին, գումարած դրան, հյուսիսիռլանդացիների դարպասապահը շատ փրկեց։ Մի օր Մյուլլերը պետք է սկսի այս մրցաշարում գոլ խփել, բայց սլովակների պաշտպանությունն ուժեղ է։ Շատ լավ թիմ է։ Այդ պատճառով էլ խաղադրույք եմ կատարում Գերմանիայի հաղթանակի և տոտալ 3,5-ից քիչ գոլի վրա, որպեսզի հաղթենք նաև 3։0 խոշոր հաշվի դեպքում։ Ինձ ավելի հավանական են թվում Գերմանիայի օգտին 2։0 կամ 2։1 հաշիվները։

Իհարկե, պետք չէ բացառել ոչ-ոքիի և լրացուցիչ ժամանակի հավանականությունը, բայց, այնուամենայնիվ, թիմերի կարգերի տարբերությունը մեծ է։ Ժամանակն է, որ Գերմանիան ավելի վստահ հաղթի, քան դա արեց խմբային փուլում։

Հաշվի առնելով բավական լավ գործակիցը, կարծում եմ, որ «Գերմանիայի հաղթանակ և ՏՔ 3,5 գոլ» խաղադրույքն այս խաղի համար վատ առաջարկ չէ։

Շնորհակալություն ուշադրության համար, ձեզ հետ Ալեքսանդր Վիշնեվսկին էր՝ հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար։ Հաջող խաղադրույքներ!

Օրդինար: Հաղթած
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
20:00/26 հնս
Գերմանիա - Սլովակիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ