Գերմանիա — Կամերուն. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

19:00, 25 հնս 2017
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում կայանալիք Կոնֆեդերացիաների գավաթի B խմբի երրորդ տուրի Գերմանիա — Կամերուն հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում գերմանացիները կհաղթեն, բայց բաց կթողնեն: 

Գերմանիան և Չիլին հավանաբար կանցնեն հաջորդ փուլ, միայն անհավանական հանգամանքները կարող են նրանց խանգարել դուրս գալ կիսաեզրափակիչ: Անկեղծ ասած՝ հավատալի չէ, որ նրանցից ինչ-որ մեկը կսայթաքի վերջին տուրում:

Յոախիմ Լյովը շարունակում է փորձարկումները թիմի վրա, ընդ որում պաշտոնական խաղերում: Նա հետաքրքիր կերպով փոխոխեց կազմը Չիլիի հետ հանդիպումից առաջ, խաղաց երեք պաշտպանով, գրեթե առանց հարձակվողի: Հարձակվողի դիրքում Շտինդլն էր, իսկ նոմինալ կենտրոնական հարձակվողներ Վագներն ու Վերները մնացել էին պահեստայինների նստարանին: Լյովը զարմացրեց նրանով, որ նախորդ խաղում ոչ մի փոփոխություն չարեց, բայց մրցաշարից առաջ Լյովը խոստացել էր խաղալու հնարավորություն տալ բոլորին, ովքեր կան Գերմանիայի հայտացուցակում: Կարծում եմ՝ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչը կպահի խոսքը Կամերունի հետ խաղում:

Բայց այդքան կարևոր չէ, թե ինչպիսի կազմով կխաղան գերմանացիները, նրանք պարտավոր են հաղթել Կամերունին: Թեև աֆրիկական հավաքականն ինձ դուր է գալիս՝ արագ, լավ կատարողներով հարձակման գծում: Գերմանացիները թույլ են տալու խաղալ մրցակցին: Չեմ վերցնում միայն Չիլիի հետ հանդիպման երկրորդ խաղակեսը, երբ մի փոքր չորացրին խաղը գերմանացիները: Եթե նրանք ավելացնեին, կարող էին նաև հաղթել:

Հաշվի առնելով, որ Գերմանիան դուրս է գալու թարմացված կազմով, ապա կարելի է սպասել խփված գնդակների: Բայց պաշտպանությունում գերմանացիներն անցքեր ունեն: Եթե Աբուբակարը շտկի գոլային պահերի իրացումը, ապա Կամերունը կխփի: Եթե նա իր պահերն իրացներ, ապա կհավակներ մրցաշարի լավագույն ռմբարկուի կոչմանը:

Առաջարկում եմ խաղադրույք կատարել Գերմանիայի հաղթանակի վրա գոլային փոխանակության պայմանով: Գործակիցը 2,6 է:

Օրդինար: Հաղթած
Կոնֆեդերացիաների գավաթ, B խումբ, 3-րդ տուր
19:00/25 հնս
Գերմանիա - Կամերուն
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ