Գերմանիա — Իտալիա. Վալերի Կարպինի կանխատեսումը

23:00, 02 հլս 2016
Մոսկվայի «Սպարտակի» նախկին և Արմավիրի «Տորպեդոյի» ներկայիս գլխավոր մարզիչ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» բացառիկ փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է արել վաղը Բորդոյի «Մամուտ Ատլանտիկ» մարզադաշտում կայանալիք Եվրո-2016-ի քառորդ եզրափակչի Գերմանիա — Իտալիա հանդիպման վերաբերյալ: Փորձագետը խաղադրույք է կատարում Գերմանիայի կիսաեզրափակիչ դուրս գալու վրա:

Կարծում եմ, որ սա այս փուլի ամենահետաքրքիր հանդիպումն է: Այն նույնիսկ կանվանեի նախնական եզրափակիչ:

Գերմանացիները շատ լավ տեսք ունեն: 4 խաղերում ոչ մի գոլ բաց չեն թողել, 1/8 եզրափակչում առանց խնդիրների հաղթահարեցին Սլովակիայի արգելքը՝ չտալով մրցակցին ոչ մի հնարավորություն: Զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ խոսքը աշխարհի չեմպիոնների մասին է:

Բայց իտալացիներն էլ լավ տեսք ունեն: Նրանցից ավելի քիչ էին նման խաղ սպասում, բայց իտալացիները շատ վստահ և հավասարակշռված են անցկացնում իրենց հանդիպումները: Առաջին հերթին՝ պաշտպանությունում, բայց նաև լավ հակագրոհում են: Արդյունքում բոլոր խաղերում, որտեղ Իտալիան մրցաշարային մոտիվացիա ուներ, Կոնտեի թիմը հաղթել է, այն էլ՝ «չոր» հաշվով: Այն բանից հետո, երբ 1/8 եզրափակչում պայքարից դուրս թողեց Եվրոյի նախկին չեմպիոն իսպանացիներին, Իտալիան փորձագետների կարծիքով դարձավ մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը:

Այնուամենայնիվ, ռիսկի եմ դիմում և խաղադրույք կատարում գերմանացիների վրա: Ըստ իս, նրանք ավելի հավասարակշռված թիմ են: Խաղացողների կարգով Բունդեսթիմը նույնպես գերազանցում է Իտալիային:

Օրդինար: Հաղթած
Եվրո-2016, 1/4 եզրափակիչ
23:00/2 հլս
Գերմանիա — Իտալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ