Գերմանիա — Ֆրանսիա. Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը

23:00, 07 հլս 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի փորձագետ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին կանխատեսում է արել Եվրոպայի առաջնության 1/2 եզրափակչի Գերմանիա — Ֆրանսիա հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում գերմանացիների հաղթանակի վրա, ինչպես նաև սպասում է Թոմաս Մյուլլերի գոլին և կոշտ խաղի, որում նվազագույնը 5 քարտ կլինի: 

https://youtu.be/KLNEtNS5dBI

Ողջույն բոլորին: Ես Ալեքսանդր Վիշնեվսկին եմ: Այսօր խոսում ենք այսպես ասած Եվրոպայի առաջնության թաքնված եզրափակչի մասին: Ֆրանսիա — Գերմանիա` երկու գլխավոր ֆավորիտներն արդեն կիսաեզրափակչում հանդիպեցին միմյանց: Երբ միայն այս զույգը կազմավորվեց, և ֆրանսիացիները պայքարից դուրս հանեցին Իսլանդիայի հավաքականին, ապա երկու թիմերի հաղթանակների գործակիցները լիովին հավասար էին: Բավականին հազվադեպ երևույթ, երբ շատ ընկերություններում Հ1-ի և Հ2-ի, ինչպես նաև եզրափակիչ դուրս գալու խաղադրույքները նույնանման են: Բայց դա կես օր առաջ էր, իսկ այնուհետև գործակիցները փոխվեցին, և Ֆրանսիան կամաց-կամաց դարձավ ֆավորիտ: Ֆրանսիայի հաղթանակի գործակիցները ավելի ցածր դարձան, քան Գերմանիայինը:

Դրա պատճառներն ակնհայտ են: Բանը նրանում է, որ Գերմանիայի հավաքականը բոլոր գծերում կատարողներ է կորցրել: Առաջին հերթին` չի խաղա Հումմելսը` Գերմանիայի հավաքականի երկու առանցքային պաշտպաններից մեկը: Չի խաղա Խեդիրան, առանց որի հենեկետային գոտին այդքան ուժեղ չի թվում: Չի խաղա նաև Մարիո Գոմեսը` Գերմանիայի հավաքականի կենտրոնական հարձակվողը, որի պատճառով կենտրոնում կհայտնվի Մարիո Գյոտցեն կամ Մյուլլերը, բայց, ամենայն հավանականությամբ, Գյոտցեն` նախորդ Մունդիալի վերջին գոլի հեղինակը:

Ֆրանսիան խաղում է սեփական երկրպագուների առջև: Այս փաստն ավելի է բարձրացնում «եռագույնների» շանսերը: Եթե կրկին լինեն մրցավարական սխալներ, ապա դրանք կլինեն Ֆրանսիայի օգտին: Այնուամենայնիվ Գերմանիայի շանսերը բավականին լավն են և չնայած կորուստներին, մնում եմ այն կարծիքին, որ Գերմանիայի եզրափակիչ դուրս գալու շանսերն ավելի բարձր են: Գերմանիայի (0) ֆորայով հաղթանակի խաղադրույքը: Գերմանացիները ողջ մրցաշարի ընթացքում ավելի լավն էին, քան Ֆրանսիայի հավաքականը: Գերմանիան թափ է հավաքել, լավն է թվում, հաղթեց ուժեղ մրցակիցների: Այդ պատճառով հավատում եմ Գերմանիայի հավաքականին, բացի այդ, մենք հիշում ենք, թե ինչպես երկու տարի առաջ նույն իրավիճակում գերմանացիները խաղացին աշխարհի առաջնության տանտերերի դեմ` նրանց ջախջախելով 7:1 հաշվով:

Իմ առաջին խաղադրույքը Գերմանիայի հավաքականի (0) ֆորայով հաղթանակն է: Իմ երկրորդ խաղադրույքն 6,00 գործակցով ավելի ռիսկային է: Դա այն է, որ Գերմանիան կհաղթի, և Թոմաս Մյուլլերը գոլ կխփի: Զարմանալի է, որ Մյուլլերն աշխարհի առաջնություններում մոտ 10 գոլ է խփել և ոչ մի գոլ` Եվրոպայի երկու առաջնություններում: Ֆանտաստիկ կերպով Թոմասի բախտը չի բերում: Այդպես երկար չի կարող շարունակվել: Թաքնված եզրափակչում կամ հաջորդ խաղում նա պետք է գոլ խփի: Լավ հատուկ առաջարկ William Hill բուքմեյքերական ընկերությունում: Վատը չէ հավանականությունը նրա, որ Բունդեսլիգայի երրորդ և վերջին տարիների Գերմանիայի հավաքականի լավագույն ռմբարկուն ի վերջո կկարողանա գոլ խփել:

Կարելի է ուշադրություն դարձնել նաև մրցավար Ռիցցոլիի վրա, ով սպասարկելու է այս հանդիպումը: Իտալացին բավականին շատ քարտեր է տալիս: Նախորդ մրցաշրջանում միջինը 5,5 քարտ է ցույց տվել: Բացի այդ, նրա մոտ օրինաչափություն կա, ինչպես շատ մրցավարների դեպքում, միջազգային արենայում և հավաքականների խաղերում ավելի շատ քարտեր է ցույց տալիս, քան Իտալիայի առաջնությունում: Կարծում եմ, որ Ռիցցոլիի կողմից մեծ քանակությամբ քարտեր սպասելու բոլոր նախադրյալները կան: Բացի այդ, սա կիսաեզրափակիչ է, իսկ եզրափակչից առաջ բոլոր քարտերը հանվում են, այդ պատճառով ֆուտբոլիստները ստիպված չեն լինի իրենց խնայել: Եզրափակիչը կարող ես բաց թողնել միայն այն դեպքում, եթե, իհարկե, կարմիր քարտ ունենաս: Կարծում եմ, որ սա բարոյապես կկոփի ֆուտբոլիստներին: Նրանք ավելի վստահ կգնան բախումներին: Կոշտ պայքար կլինի: Ինչ-որ մեկը պարտվելու է, այդ պատճառով ստիպված կլինեն կոպիտ խաղալ: Այդ պատճառով խաղադրույք կկատարեի քարտերի տոտալ շատի վրա: Լավ գործակից է ինչպես տոտալ 4,5-ից շատ քարտի, այնպես էլ 5,5-ի դեպքում: Դրանից որն ընտրել, հավանաբար ճաշակով և ցանկությամբ: Նայած, թե ով ինչպես է սիրում ռիսկի դիմել, բայց ինձ թվում է, որ այս խաղում լիովին կարող է 6 քարտ լինել:

Տոտալ 5,5-ից շատ քարտի գործակիցը բավականին բարձր է, բայց կարելի է ընտրել նաև 4,5-ից ավելը, որը գնահատվում է 1,90: Հիշեցնեմ, որ Ռիցցոլին մրցաշրջանի ընթացքում միջինը մեկ խաղում 5,5 քարտ է ցույց տվել: Այս առաջնություն նա մի անգամ 5 քարտ է ցույց տվել, մեկ անգամ էլ` 6: Մի անգամ 2 է ցույց տվել: Դա Ռուսաստան — Անգլիա հանդիպումն էր: Մեկնարկային խաղն էր, և այնտեղ ամեն ինչ այլ կերպ էր: Իր վերջին երկու խաղերում Ռիցցոլին համապատասխանաբար 5 և 6 քարտ է ցույց տվել: Այդ պատճառով սպասում եմ կոշտ խաղի, և թող այս հանդիպումը դառնա ողջ առաջնության զարդը:

Շնորհակալություն ուշադրության համար: Ձեր հետ Ալեքսանդր Վիշնեվսկին էր` հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար:

Օրդինար: Պարտված
Եվրո-2016. 1/2 եզրափակիչ
23:00/7 հլս
Գերմանիա - Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Եվրո-2016. 1/2 եզրափակիչ
23:00/7 հլս
Գերմանիա - Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Եվրո-2016. 1/2 եզրափակիչ
23:00/7 հլս
Գերմանիա - Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ