Գերմանական էքսպրեսս. «Վերդերը» կհաղթի «Հանովերին», «Բորուսիան» եւ «Բավարիան» կփոխանակվեն գոլերով

21:30, 05 մրտ 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «գերմանական էքսպրեսս» բաժնում այս անգամ դիտարկում ենք Բունդեսլիգայի 25-րդ տուրի երկու հանդիպում. Բրեմենի «Վերդերը» կհյուրընկալի «Հանովերին», Դորտմունդի «Բորուսիան»՝ «Բավարիային»:

«Վերդեր Բրեմեն» — «Հանովեր»

Նախորդ տուրում հյուրընկալվելիս Լեւերկուզենի «Բայերին» ջախջախելուց հետո բրեմենցիները տանն ընդունելու են «Հանովերին»:

Վերջին 10 խաղերից 9-ում պարտված «Հանովերին» առաջիկա խաղում չեն կարողանա օգնել որակազրկված Ուգո Ալմեյդան, վնասվածք ստացած Անդրեասենը, Բենսչոփը եւ Բեքը: «Բրեմենյան երաժիշտներից» հանդիպումը բաց կթողնեն Վոլֆը, Յոհանսոնը եւ Բարգֆրեդեն:

«Վերդերը» ոչ-ոքի է ավարտել նախորդ չորս տնային խաղերը: Մրցակիցն իր հերթին գոլ չի խփել Բունդեսլիգայի վերջին վեց խաղերից հինգում: Բացի այդ, «Վեզերշտադիոնում» այս թիմերի միջեւ վերջին 13 խաղերից 12-ում տանտերերն անպարտելի են:

Հաշվի առնելով այս ամենը՝ ընտրում եմ «տանտերերի հաղթանակ» խաղադրույքը:

«Բորուսիա» Դորտմունդ — «Բավարիա»

«Մեղուներին» հիանալի հնարավորություն է ընձեռվել «Բավարիայից» ունեցած միավորների տարբերությունը 4 օրվա ընթացքում հասցնել երկուսի: Նախորդ տուրում «Մայնցից» կրած պարտությունից հետո (1:2) Պեպ Գվարդիոլայի թիմին «Բորուսիայից» բաժանում է հինգ միավոր:

Բունդեսլիգայի վերջին 7 տնային խաղերում հաղթած դորտմունդցիները մրցելու են նախորդ 12 արտագնա խաղերից 11-ում անպարտելի «Բավարիայի» հետ: Բացի այդ, Թոմաս Տուխելի թիմը անառիկ է պահել սեփական դարպասը ներքին առաջնության նախորդ վեց խաղերից հինգում:

Ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիայի» հարձակման եռյակի ցուցանիշը եվրոպական թոփ-5 առաջնություններում երկրորդն է (MSN-ից հետո): Հետաքրքիր է, որ այս պահի դրությամբ երկու թիմերն էլ հավասար քանակությամբ գոլ են խփել (59):

Առաջիկա խաղը տանտերերից բաց կթողնի Սոկրատիսը: Պեպ Գվարդիոլայի տրամադրության տակ չեն երեք կենտրոնական պաշտպաններ՝ Բոատենգը, Բադշտուբերը եւ Մարտինեսը:

Հաշվի առնելով, որ երկու թիմերի հարձակումներն էլ հիանալի են գործում, իսկ պաշտպանական գծերում կան կորուստներ, ընտրում եմ «երկուսն էլ գոլ կխփեն» խաղադրույքը:

Էքսպրես: Պարտված
Բունդեսլիգա, 25-րդ տուր
18:30/5 մրտ
«Վերդեր» - «Հանովեր»
Բունդեսլիգա, 25-րդ տուր
21:30/5 մրտ
«Բորուսիա» - «Բավարիա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ