Գերմանական էքսպրեսս. «Բավարիան» կապահովի չեմպիոնությունը, ռուրյան թիմերը հաղթանակներ կտանեն

17:30, 07 մյս 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգը» «գերմանական էքսպրեսսի» շրջանակներում դիտարկում է Բունդեսլիգայի 33-րդ տուրի 4 հանդիպում` «Բորուսիա» Մյոնխենգլադբախ — «Բայեր», «Այնտրախտ» — «Բորուսիա» Դորտմունդ, «Ինգոլշտադ» — «Բավարիա» և «Շալկե» — «Աուգսբուրգ»: Բոլոր խաղերը կայանալու են վաղը ու սկսվելու են միաժամանակ` 17:30-ին:

«Բորուսիա» Մյոնխենգլադբախ — «Բայեր» 

Հետաքրքիր հանդիպում է կայանալու «Բորուսիա Պարկ» մարզադաշտում: Մրցելու են առաջնության համապատասխանաբար 4-րդ և 3-րդ թիմերը: 6 անընդմեջ հաղթանակների շնորհիվ «Բայերը» ապահովեց տեղը Չեմպիոնների լիգայում և այս առաջնությունը կավարտի 3-րդ հորիզոնականով:

«Բորուսիան» իր հերթին վստահ հանդիպումներ է անցկացնում տանը, բայց հակառակ արդյունքն է արտագնա խաղերում: Չնայած այդ ամենին, Անդրե Շուբերտի թիմը նախորդ տուրում կարողացավ հյուրընկալվելիս միավոր տանել ոչ ավել, ոչ պակաս «Ալիանց Արենայից» ու հետաձգեց մյունխենցիների չեմպիոնությունը: Թեև պետք է նշել, որ «Բավարիան» այդ խաղում երկրորդ կազմով էր և մտածում էր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Աթլետիկոյի» դեմ պատասխան հանդիպման մասին:

«Բորուսիան» խաղում է տանը, որտեղ վերջին 7 խաղերում հաղթել է: Բացի այդ, թիմը պայքարում է չորրորդ հորիզոնականի համար, որը իրավունք է տալիս հաջորդ մրցաշրջանում մասնակցել Չեմպիոնների լիգային և դրա համար պետք է անպայման հաղթել: Գումարած դրան` առաջին շրջանի խաղում «Բայերը» նվաստացուցիչ 5:0 հաշվով հաղթել է «Բորուսիային», և տանտերերը ամեն ինչ կանեն հաղթանակի հասնելու համար: Բայց Ռոջեր Շմիդտի թիմը համարվում է Բունդեսլիգայի ամենաարդյունավետ ակումբներից մեկը (4-րդը) և Բունդեսլիգայի վերջին 11 խաղերում դաշտից չի հեռացել առանց գոլի և եթե հաշվի առնենք այն, որ «Բորուսիան» նախորդ 4 խաղերում չի կարողացել անառիկ պահել սեփական դարպասը, կարելի է այս խաղի համար ընտրել «երկու թիմերն էլ գոլ կխփեն» խաղադրույքը: Այս իրադարձությունը բավականին հավանական է, այդ պատճառով էլ բուքմեյքերները սահմանել են ընդամենը 1,50 գործակից:

«Այնտրախտ» — «Բորուսիա» Դորտմունդ 

«Բորուսիան» դեռ մաթեմատիկական շանսեր ունի դառնալ երկրի չեմպիոն, բայց հրաշքի պես մի բան է հավատալ դրան: Այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ Թոմաս Տուխելի թիմը շատ լավ մարզավիճակում է: Բունդեսլիգայի վերջին 15 խաղերում «մեղուները» 12 հաղթանակ են տարել և 3 խաղ ավարտել ոչ-ոքի: Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում «Բորուսիան» ընդամենը մեկ պարտություն է կրել («Լիվերպուլից» 3:4 հաշվով):

«Այնտրախտը» պայքարում է Բունդեսլիգայում մնալու համար, թիմին միավորներ են անհրաժեշտ, բայց նույնիսկ այս պարագայում ոչ մի նպատակ չունեցող «Բորուսիան» կհաղթի: Դժվար հանդիպում կստացվի, բայց «Բորուսիան» լավ վիճակում է, անկախ ամեն ինչից խաղացող թիմ է, առաջատարները լավ մարզավիճակում են: Այդ պատճառով ընտրում եմ «Բորուսիայի» հաղթանակ ու ՏՇ 1,5 գոլ խաղադրույքը: Բունդեսլիգայի վերջին 7 խաղերում դորտմունդցիները նվազագույնը երկու գոլ խփել են:

«Ինգոլշտադ» — «Բավարիա» 

«Բավարիան» ցավալիորեն դուրս մնաց Չեմպիոնների լիգայի խաղարկությունից` ճանապարհը զիջելով Մադրիդի «Աթլետիկոյին»: Թեև թիմը հաղթեց 2:1 հաշվով, բայց մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ «աթլետները» դուրս եկան եզրափակիչ: Այժմ Գվարդիոլային և նրա թիմին մնում է ապահովել չեմպիոնությունը և նվաճել երկրի գավաթը: Առաջին քայլը կլինի հենց վաղը` «Ինգոլշտադի» դեմ խաղում:

Ի դեպ, սա բավարական դերբի է և հիշարժան կլինի չեմպիոնությունը ապահովել այդպիսի խաղում: Բացի այդ, երկրպագուներից մեղքերը քավելու համար թիմը կփորձի հաղթել ու կիսաեզրափակչից դուրս մնալու ցավը մեղմացնել չեմպիոնությունը նվաճելով:

Բայց ասել, որ հեշտ կլինի «Բավարիայի» համար, սխալ կլինի: «Ինգոլշտադն» ընթացիկ տարում տանը ոչ մի պարտություն չի կրել (5 հաղթանակ, 3 ոչ-ոքի): Առաջին շրջանի խաղում ևս «Բավարիային» դժվարությամբ տրվեց հաղթանակը: Միայն երկրորդ խաղակեսում մյունխենցիներին հաջողվեց կորզել հաղթանակը: Այդ պատճառով էլ այս խաղում առաջարկում եմ խաղադրույք կատարել «Բավարիայի» հաղթանակ ու ՏՔ 4,5 գոլի վրա: Չորս գոլից ավել չի գրանցվի:

«Շալկե» — «Աուգսբուրգ» 

«Շալկեն» անկայուն թիմ է, բայց այնուամենայնիվ, այս խաղում գելզենկիրխենյան թիմի շանսերը ավելի գերադասելի են: Թիմը խաղում է տանը, պայքար է մղում 4-րդ հորիզոնականի համար, որը հնարավորություն է տալիս մասնակցել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպումներին: «Աուգսբուրգը» գործնականում ապահովել է տեղը Բունդեսլիգայում և ընդհանուր առմամբ այլ անելիքներ չունի մնացած ժամանակահատվածում:

Գումարած դրան` «Աուգսբուրգը» վերջին տարիներին անհաջող է հանդես գալիս «Ֆելտինս Արենայում»: Նախորդ 4 խաղերում թիմը նույնքան պարտություն է կրել: Հետևաբար, չնայած ընթացիկ մրցաշրջանում տանտերերի անկայունությանը, ընտրում եմ նրանց հաղթանակը: Գործակիցը 1,72 է:

Էքսպրես: Պարտված
Բունդեսլիգա, 33-րդ տուր
17:30/7 մյս
«Բորուսիա» Մյոնխենգլադբախ - «Բայեր»
Բունդեսլիգա, 33-րդ տուր
17:30/7 մյս
«Այնտրախտ» - «Բորուսիա» Դորտմունդ
Բունդեսլիգա, 33-րդ տուր
17:30/7 մյս
«Ինգոլշտադ» - «Բավարիա»
Բունդեսլիգա, 33-րդ տուր
17:30/7 մյս
«Շալկե» - «Աուգսբուրգ»
Վերջնական
Գ.
100% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ