Ֆրանսիա — Հոլանդիա. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 31 օգս 2017
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի A խմբի Ֆրանսիա — Հոլանդիա հանդիպման վերաբերյալ: Խաղը կկայանա հինգշաբթի երեկոյան Երևանի ժամանակով 22:45-ին Սեն Դենիի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում: Մեր փորձագետը առաջիկա խաղի համար առաջարկում է խաղադրույք կատարել, որ երկու թիմերն էլ կխփեն և խաղում առնվազն 3 գոլ կլինի:

ԱԱ 2018 ընտրական հանդիպում. Ֆրանսիա – Հոլանդիա

Աշխարհի առաջնությունը դեռևս չի սկսվել, բայց արդեն շատ շատերը Ֆրանսիայի հավաքականին համարում են հստակ ֆավորիտ: Եվ դա այն դեպքում, որ եռագույններն իրենց խմբում անգամ առաջատար չեն: Խփած և բաց թողած գոլերի տարբերությամբ նրանք միայն երկրորդն են` զիջելով Շվեդիային: Հոլանդիան երրորդն է և դեռևս պահպանում է շանսեր եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու համար…բայց դժվար թե:

Ֆրանսիայի ընտրանին հենց այնպես չի համարվում հաղթողի գլխավոր ֆավորիտ ոչ միայն ընտրական փուլում այլև եզրափակիչում: Կազմի ընտրության հարցում Դիդյե Դեշամն ունի հսկայական հնարավորություններ: Միայն հարձակման գծին նայելիս արդեն կարելի է սարսափել. Մբապե-Գրիզման զույգի մասին երազում են բոլոր հավաքականները: Իսկ նրանց փոխարինողները Լակազետն ու Ժիրուն են, թիկունքից օգնում են Դեմբելեն, Պայեն ու Լեմարը: Բարդ է լինելու: Կիսապաշտպանությունում ու պաշտպանությունում նույն վիճակն է: Սակայն այս ամեն ինչը ունի մեկ բացասական կողմ. անընդհատ փոփոխելով թիմի կազմը`  Դեշամը գուցե կորցնի հիմնականը: Խաղացվածության հարցն այս պարագայում կարող է ճատակագրական լինել: Իսկ Հոլանդիան, թեպետ ունի խնդիրներ, բայց մնում է Հոլանդիա:

Հոլանդիայի հավաքականը 2014 թվականից ի վեր ահավոր ֆուտբոլ է ցույց տալիս: Սովորաբար հոլանդական ֆուտբոլ ասելիս պատկերացնում ենք հարձակվողական, գրավիչ ֆուտբոլ, սակայն այս պահին նարնջագույնները ցույց են տալիս գորշ խաղ: Այո, կազմում կան բազում հետաքրքիր ֆուտբոլիստներ, բայց Ֆրանսիայի դեմ պայքար մղելը հեշտ չի լինի: Առաջիկա խաղերում ամբողջ հույսը պետք է դնել Կվինսի Պրոմեսի վրա: Երիտասարդ ֆուտբոլիստն իր ավյունով ու տաղանդով հիշեցնում է երիտասարդ Կլյուվերտին, իսկ արագաշարժությամբ նման է Ռոբենին: Լավ մարզավիճակ է հավաքում նաև Մեմֆիս Դեպայը: Նրանք էլ կփորձեն միավորներ կորզել Ֆրանսիայում:

Ենթադրում եմ, որ երկու թիմերն էլ ցույց կտան արդյունավետ ֆուտբոլ: Այն, որ նրանք երկուսն էլ հաջողության կհասնեն, կասկած չունեմ: Իսկ ահա թե ով կխփի 2 և ավելի գնդակ, ավելի բարդ է ասել: Այնպես որ կարճ երկուսն էլ կխփեն և ընդհանուր գոլերի տոտալը շատ 2.5-ից:

 

Օրդինար: Պարտված
ԱԱ 2018. ընտրական փուլ. Եվրոպա. A խումբ. 7-րդ տուր
22:45/31 օգս
Ֆրանսիա - Հոլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ