Ֆրանսիա — Արգենտինա. Եգոր Տիտովի կանխատեսումը

18:00, 30 հնս 2018
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչի Ֆրանսիա — Արգենտինա հանդիպման վերաբերյալ: Նա ոչ-ոքի արդյունք է կանխատեսում: 

Դանիայի հետ խաղը ջնջեց ֆրանսիացիների մասին տպավորությունը: Անգամ չգիտես Արգենտինայի դեմ խաղում ինչ սպասել Ֆրանսիային: Ֆրանսիացիները դեռևս ոչ մի խաղում չեն համոզել, որ նրանք մրցաշարում հաղթելու ֆավորիտներից մեկն են: Բոլոր հանդիպումները դժվար են տրվում: Ավստրալիայի և Պերուի հետ խաղերում հազիվ հաղթեցին: Դանիայի դեմ դուք ամեն ինչ տեսաք:

Արգենտինայի մասին ևս ասելու լավ բան չկա: Մեսսին կարևորագույն գոլ խփեց, որը գոնե օգնեց դուրս գալ խմբից: Հնարավոր է՝ 1/8 եզրափակչում ևս նա կրկին գոլ կխփի և կփրի թիմին: Բայց Արգենտինան խաղ չունի: Թիմը տանջվում է: Մեսսին քիչ օգնություն ունի, իսկ նա մեկ մրցաշրջանում արդեն 70 խաղ է անցկացրել: Չգիտեմ, թե արդյոք կբավականացնի նրա ուժերն աշխարհի առաջնության որոշիչ հանդիպումների համար:

Կարծում եմ, որ մենք այս փուլում շատ լրացուցիչ ժամանակ կտեսնենք: Ես, անկեղծ ասած, չգիտեմ, թե Արգենտինան ինչի շնորհիվ կարող է հաղթել Ֆրանսիային: Բայց չեմ տեսնում, թե շնորհիվ ինչի կարող է հաղթել Ֆրանսիան: Թիմերից ոչ մեկի խաղն էլ ինձ դուր չի գալիս: Երևի ամենը կորոշեն մանրուքները: Երկու թիմն էլ ունեն կատարողներ: Հենց նրանք էլ պետք է առջևի պլանում լինեն: Սակայն ես այս հանդիպմանը խաղադրույք եմ կատարում հիմնական ժամանակում ոչ-ոքի արդյունքի վրա: Չեմ զարմանա, եթե թիմերը հասնեն 11-մետրանոց հարվածաշարի:

Օրդինար: Պարտված
ԱԱ-2018
18:00/30 հնս
Ֆրանսիա - Արգենտինա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ