«Ֆրայբուրգ» – «Հոֆենհայմ»․ կանխատեսում և խաղադրույք

18:00, 11 դկտ 2021
Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրում «Ֆրայբուրգը» կհյուրընկալի «Հոֆենհայմին», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն դաշտի տերերը։

«Ֆրայբուրգից» հանդիպումը բաց կթողնեն Կեյտելն ու Շմիդը։ «Հոֆենհայմից» խաղին չեն մասնակցի Լարսենը, Սկովը, Բիչակչիչը, Ջոնը, Գրիլիչը և Գայգերը։

«Ֆրայբուրգը» 25 միավորով 4-րդ տեղում է։ Նոյեմբերին Քրիստիան Շտրայխի թիմը 3 անընդմեջ պարտություն է կրել, սակայն նախորդ տուրում հյուրընկալվելիս 6։0 հաշվով ջախջախել էր Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։

3 անընդմեջ հաղթանակից հետո «Հոֆենհայմը» 23 միավորով բարձրացել է 5-րդ տեղ։ Բունդեսլիգայի նախորդ տուրի տնային խաղում Սեբաստիան Հյոնեսի թիմը 3։2 հաշվով հաղթեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։

«Ֆրայբուրգն» ընթացիկ մրցաշրջանում ընդամենը 13 գոլ է բաց թողել և վերջին 10 տնային խաղից 9-ում չի պարտվել (5 հաղթանակ և 4 ոչ ոքի)։ Դաշտի տերերի հաղթանակը գնահատվում է 2․44 գործակցով։

Վերջին ամիսներին «Հոֆենհայմը» լուրջ կադրային խնդիրներ ունի։ Սակայն հիմա վնասվածք ստացած խաղացողների քանակը զգալիորեն կրճատվել է։ Դրա արդյունքում թիմը հաղթանակներ տարավ։ Արդեն 10 խաղ է, ինչ «Հոֆենհայմը» ոչ ոքի չի գրանցել։ Արտագնա վերջին 15 խաղում «Հոֆենհայմը» հաղթել է ընդամենը 2 անգամ։

Ընտրում եմ «Ֆրայբուրգի» զրոյական ֆորան, որի համար սահմանվել է 1․78 գործակիցը։ Կարծում եմ, որ Շտրայխի թիմը տնային խաղում կարող է չեզոքացնել «Հոֆենհայմին»։

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա
18:00/11 դկտ
«Ֆրայբուրգ» – «Հոֆենհայմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ