Ֆորայով խաղադրույքներ. «Ռեալ Մադրիդ» — «Էյբար», «Մանչեսթեր Յունայթեդ» — «Սթոք Սիթի»

18:15, 02 հկտ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ֆորայով խաղադրույքներ» բաժնում այսօր կդիտարկենք երկու հանդիպում: Պրիմերայի 7-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կընդունի «Էյբարին», իսկ ԱՊԼ-ում «Յունայթեդը» կհյուրընկալի «Սթոք Սիթիին»:

«Ռեալ Մադրիդ» — «Էյբար»

«Ռեալի» մոտ անհաջող շրջան է: Թիմը վերջին 3 խաղերում չի կարողացել հաղթել: Այնուամենայնիվ, չնայած ոչ-ոքիների՝ մադրիդցիները գլխավորում են Պրիմերայի մրցաշարային աղյուսակը, իսկ ՉԼ-ում առաջատարությունը կիսում են «Բորուսիայի» հետ:

«Էյբարը» լավ մարզավիճակում է: Պեդրո Լեոնը տեղափոխվելով «Էյբար» դարձավ բասկյան ակումբի առաջատարը: Իսպանացին 6 խաղում 3 գնդակ է խփել: Մենդիլիբարի թիմն արդեն հասցրել է հաղթել «Վալենսիային» և ոչ-ոքի խաղալ «Սևիլիայի» հետ: Վատ արդյունք չէ: Թիմը 10 միավորով ութերորդն է:

«Ռեալը» սեփական դաշտում շատ ուժեղ է: «Սերուցքայինները» բարկացած են և իրենց զայրույթը կթափեն համեստ «Էյբարի» վրա: Հենց բասկերի դեմ խաղում «Ռեալը» վերջ կդնի ոչ-ոքիների շարքին: Առաջարկում ենք խաղադրույք կատարել այն բանի վրա, որ Զիդանի թիմը կհաղթի նվազագույնը 3 գոլի տարբերությամբ: «Սանտիագո Բեռնաբեուում» գոլային հրավառություն է սպասվում:

Ասիական հանդիկապ — «Ռեալ Մադրիդ» (-2.5) — 1,70 գործակից

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Սթոք Սիթի»

«Մանչեսթեր Յունայթեդը» երրորդ անընդմեջ տնային հանդիպումն է անցկացնելու: «Օլդ Թրաֆֆորդում» կայացած նախորդ երկու խաղերում Մոուրինյոյի թիմը հաղթել է «Լեսթերին» (4:1) ու «Զարյային» (1:0):

«Սթոք Սիթին» տնային թիմ է: «Բրուտներն» այս մրցաշրջանը վատ են մեկնարկել: Մարկ Հյուզի թիմն անցկացրած 6 խաղերում վաստակել է ընդամենը 2 միավոր և մրցաշարային աղյուսակում նախավերջինն է: Դժվար թե «Սթոքը» «Օլդ Թրաֆորդից» միավորով հեռանա:

Առաջարկում ենք խաղադրույք կատարել այն բանի վրա, որ «Յունայթեդը» կհաղթի նվազագույնը 2 գոլի տարբերությամբ: Մանկունիացիները խաղալու են տանը, կարգով մրցակցից ավելի բարձր են, իսկ մրցակիցը վատ մարզավիճակում է:

Ասիական հանդիկապ — «Ման. Յունայթեդ» (-1.5) — 1,91 գործակից

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 7-րդ տուր
18:15/2 հկտ
«Ռեալ Մադրիդ» - «Էյբար»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 7-րդ տուր
15:00/2 հկտ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սթոք Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ