«Ֆիորենտինա» – «Ռոմա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 09 մյս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Ֆիորենտինա» – «Ռոմա» Իտալիայի առաջնության 36-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ռոման» ու «Ֆիորենտինան» իրենց ուժերը չափել են դեռևս Իտալիայի այս տարվա առաջնության առաջին տուրում։ Ծայրահեղ լարված ու գերհետաքրքիր խաղում ավելի ուժեղ էին Հռոմի գայլերը։ Ժոզեի թիմին հաղթանակ պարգևեցին Մխիթարյանի ու Վերետուի գոլերը։ Պատասխան խաղում Հենոն չի խաղալու վնասվածքի պատճառով, իսկ Վերետուն կորցրել է տեղը մեկնարկային կազմում։ Սակայն ստեղծված հանգամանքները կարող են ստիպել «Յուրահատուկին» նորից ապավինել ֆրանսիացի կիսապաշտպանի օգնությանը։

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչի ուղեգիրը «Ռոման» նվաճեց «Լեսթերի» հետ ծայրահեղ լարված խաղում՝ վատնելով ահռելի էներգիա։ Ուստի պահատական չէ, որ դրան նախորդող և հաջորդող խաղերում «Ռոման» ելույթները սովորականից թույլ են։ Ներքին առաջնությունում «Գայլերը» վերջին անգամ տանջամահ լինելով հաղթել են «Սալերնիտանային»։ Դրանից հետո գրանցված 2 հաղթանակները թեպետ գրանցվել են սեփական հարկի տակ, սակայն ոչ Իտալիայի առաջնությունում։ «Նապոլիի» հետ ոչ-ոքին կարող է ընդունելի լինել, սակայն «Բոլոնիայի» պես մրցակցին Մոուրի թիմը պետք է հաղթեր։ Ամեն դեպքում, առաջիկա խաղին «Ռոման» մոտենում է շատ հոգնած, բայց բավական բարձր տրամադրությամբ։

«Ֆիորենտինան» տասնամյակներ շարունակ ապացուցում է. երկրորդ շրջանում այս թիմի ֆուտբոլիստների հետ մի բան կատարվում է։ «Մանուշակները», ունենալով հաջորդ տարի Եվրոպայում հանյտնվելու լավ հեռանկարներ, ծայրահեղ անհաջող են անցկացնում առաջնության գարնանային հատվածը։ Ավանդույթի համաձայն՝ «Ֆիորենտինան» զիլ է խաղում գավաթում, սակայն այս անգամ էլ մրցաշարի եզրափակիչը մնաց երազանք։ «Յուվենտուսին» պարտվելուց հետո «Մանուշակները» իրար հետևից ներքին առաջնությունում պարտվեցին 3 անգամ։ «Միլանից» պարտությունը, դեռ ոչինչ, սակայն «Ուդինեզեին» 0։4 կամ «Սալերնիտանային» 1։2 հաշիվներով պարտվելն ի՞նչ է նշանակում։

Իտալական ԶԼՄ-ները «Ֆիորենտինայի» վատ մարզավիճակը կապում են ակումբի առանցքային կիսապաշտպան Գաետանո Կաստրովիլիի ծանր վնասվածքի հետ։ Ակնհայտ է, որ մրցաշրջանի ընթացքում Դուշան Վլահովիչին կորցրած թիմի ելույթները պետք է վատանային։ Նրան փոխարինած Կաբրալը ոչ մի կերպ չի արդարացնում սպասելիքները։ Բայց «Ռոմայում» առկա խնդիրներն ու հոգնածությունը կարող են բացել Կաբրալի շնչառությունը։ Հավատում եմ, որ «Ֆիորենտինան» գոլ կխփի։ Իսկ այս «Ռոմայի» հարցով կասկածներ կան։

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա
22:45/9 մյս
«Ֆիորենտինա» – «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ