Ֆինլանդիա – Ուկրաինա․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

20:00, 09 հկտ 2021
«Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Ֆինլանդիա – Ուկրաինա ԱԱ-2022-ի ընտրական փուլի D խմբի 7-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում Հելսինկիի «Օլիմպիական» ստադիոնում։ Ուկրաինան դեռ հավասար միավորներ ունի ֆինների հետ՝ 5-ական։ Այս խմբում առաջ է պոկվել Ֆրանսիան։ Մյուսների համար հիմնական խնդիրը երկրորդ տեղ գրավելն է։ Ուկրաինան դեռ հաղթանակ չի տարել և չի էլ պարտվել։ Չի բացառվում, որ այս խաղում էլ ոչ ոքի լինի։ Ուկրաինան 5 անգամ ոչ ոքի է խաղացել այս ընտրական փուլում։ Թիմերի միջև Կիևում կայացած խաղն էլ է ավարտվել ոչ ոքի՝ 1։1։

Գուցե այստեղ էլ, երբ գոլային պահերը քիչ կլինեն, համառ պայքար կստացվի, թիմերը հաղթողին չեն պարզի։

Հաշվի առնելով, որ լրացուցիչ ցուցանիշներով Ուկրաինան ավելի առաջ է, ապա ֆինները պետք է ռիսկի դիմեն։ Եթե Ուկրաինան խաղա այնպես, ինչպես կարող է՝ մրցակցին դժվարություններ պատճառելով, ապա կարող է չպարտվել։ Այստեղ չպետք է լինեն մեծ քանակությամբ գոլային պահեր ու խփած գոլեր։ Շատ մեծ է սխալվելու գործոնը։ Եթե Ուկրաինան հաղթի, ապա հիմնական մրցակցից առաջ կպոկվի, և նույնն էլ հակառակը։ Ոչ ոքին, մեծ հաշվով, ոչինչ չի տա թիմերին։ Շատ բան կորոշեն մանրուքները․ որ թիմը կսխալվի, իսկ որ թիմը կօգտվի դրանից․․․

Իմ խաղադրույքը՝ գոլերի տոտալը 2․5-ից քիչ, այն գնահատվում է 1․60 գործակցով։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
20:00/9 հկտ
Ֆինլանդիա – Ուկրաինա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ