«Ֆեներբահչե» — «Կրասնոդար». Եգոր Տիտովի կանխատեսումը

21:00, 22 փտր 2017
«Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Ստամբուլի «Ուլկեր — Շյուքրյու Սարաջողլու» մարզադաշտում կայանալիք Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Ֆեներբահչե» — «Կրասնոդար» պատասխան հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում ստամբուլցիները կկարողանան հետ բերել կորցրածը:  

«Կրասնոդարը» շատ ուժեղ հանդիպում անցկացրեց տանը «Ֆեներբահչեի» դեմ, տիրեց ամբողջովին առավելությանը, ոչինչ թույլ չտվեց ստեղծել սեփական դարպասների մոտ: Բայց, ցավոք, «Կրասնոդարի» ցավը նրանում է, որ չի կարողացել ստեղծել իրեն ավելի հարմարավետ առավելություն: Կարծես թե 1:0-ն արտագնա խաղից առաջ լավ է, բայց չմոռանանք, որ «Կրասնոդարը» դեռևս նախապատրաստվում է մրցաշրջանի նոր մասին, թիմը հիմա օպտիմալ մարզավիճակում չէ: Վստահ չեմ, որ «Կրասնոդարը» կարող է երկրորդ լավ հանդիպումը ցույց տալ կարճ ժամանակահատվածում:

«Ֆեներբահչեն» վատն էր Կրասնոդարում, թույլ խաղաց ազգային առաջնության վերջին տուրում, չկարողացավ գոլ խփել: Ընդհանրապես չի կարելի ասել, որ «Ֆեներբահչեն» այժմ լավն է: Բայց սա Եվրոպա լիգան է: Վստահ եմ, թուրքերը կուզենան անցնել հաջորդ փուլ: Լիովին խելահեղ դրություն է լինելու մարզադաշտում: Եթե «Ֆեները» արագ խփի, ապա «Կրասնոդարը» հավանաբար կերերա, և ամեն ինչ կարող է ավարտվել հիմնական ժամանակում թուրքական ակումբի օգտին:

Ընտրում եմ «Ֆեներբահչեի» (-1) ֆորայով հաղթանակ» խաղադրույքը:

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան հանդիպում
21:00/22 փտր
«Ֆեներբահչե» - «Կրասնոդար»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ