«Էսպանյոլ» — «Ռեալ Մադրիդ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:00, 27 փտր 2018
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Պրիմերայի 25-րդ տուրի «Էսպանյոլ» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Հայտնի մեկնաբանը միանգամից երկու խաղադրույք է առաջարկում։ 

Իսպանիայում midweek է։ Սկսում ենք Բարսելոնա և Մադրիդ քաղաքների դիմակայությամբ։ «Էսպանյոլը» ընկել է ոչ-ոքիների վարակի մեջ։ Արդեն չորս հանդիպում է, ինչ Կիկե Սանչես Ֆլորեսի թիմը ավարտում է ոչ-ոքի արդյունքով։ Արդարության համար պետք է նշել, որ վերջին տուրում «Էսպանյոլին» բախտը ժտպաց Լա-Կորունիայում, որտեղ «Դեպորտիվոն» չկարողացավ իրացնել 11 մետրանոցը։ Իսկ դա կարող էր լինել Զեդորֆի գլխավորությամբ առաջին գնդակը։

«Ռեալը» իր հերթին հիասքանչ մարզավիճակում է։ Որակապես ռոտացիայի է դիմում Զինեդին Զիդանը, և այն հաջողությամբ է պսակվում։ Վերջապես սկսեցին գոլեր խփել մադրիդցիները։ Ռոնալդուն բավական շատ է խփում արդեն, խփում է նաև Բենզեման։ Ու ինչու ոչ, Բեյլը նախորդ տուրում հիասքանչ ֆուտբոլ ցուցադրեց։

Եթե նայենք «Էսպանյոլի» և «Ռեալի» միջև կայացած վերջին խաղերը, ապա տեսնում ենք, որ հիմնականում «Ռեալը» հաղթում է և բաց չի թողնում։ Բայց չկա երաշխիք, որ «Ռեալը» երկրորդ խաղն անընդմեջ անառիկ կպահի սեփական դարպասը, մանավանդ նման բարդ արտագնա մրցավեճում։ Չնայած ոչ վաղ անցյալում «Ռեալը» հաղթել է «Էսպանյոլին» այդ ստադիոնում թենիսային 6։0 հաշվով։

«Ռեալը» զգալիորեն ավելացնում է երկրորդ կեսերում։ Դա երևաց «Լեգանեսի» դեմ մրցավեճում։ Սևիլյայում ևս թիմը ավելացրեց երկրորդ կեսում և հաղթեց «Բետիսին»։ Ու իհարկե ՊՍԺ-ին ևս թիմը հաղթեց հանդիպման վերջնամասում։ Շատ հաճախ «Ռեալը» երկրորդ կեսերը հաղթում է վերջնամասում։ Այդ իսկ պատճառով ես կվերցնեմ «Ռեալի» հաղթանակը երկրորդ կեսում։ Ես նայել եմ նրանց վիճակագրությունը «Էսպանյոլի» դեմ խաղերում։ Հիմնականում այս տարբերակը աշխատում է։ Հասկանալի է, որ վերջին շրջանում արքայական ակումբը հաղթում է ու նույնիսկ բաց չի թողնում, բայց չնայած լավ անցկացրած առաջին կեսին՝ «Ռեալը» ավելացնում է երկրորդում։

«Ռեալի» հաղթանակը երկրորդ կեսում 1,74 գործակցով։ Նաև կարելի է բավականին բարձր ու հաճելի գործակցով խաղալ «2-րդ կեսում մադրիդցիների անհատական տոտալը շատ (1,5)-ից» տարբերակը։ Սահմանված է 2,5 գործակիցը։ Հաշվի առնելով, որ փոփոխությունների շնորհիվ մադրիդցիները ավելացնում են երկրորդ կեսերում, կարծում եմ, որ այս տարբերակները կաշխատեն։

Օրդինար: Պարտված
Լա լիգա 2017-18․ 25-րդ տուր
23:00/27 փտր
«Էսպանյոլ» — «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Լա լիգա 2017-18․ 25-րդ տուր
23:00/27 փտր
«Էսպանյոլ» — «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ