Էքսպրես խաղադրույք՝ Կոնֆերենցիաների լիգայի խաղերի վերաբերյալ

21:00, 21 հլս 2022
«Բուքմեյքերների ռեյտինգն» էքսպրես խաղադրույք է կազմել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումների վերաբերյալ: 3 խաղերի ընդհանուր գործակիցը կազմում է 4,04։

«Լեխ» – «Դինամո Բաթումի»

Գլխավոր մարզչի փոփոխությունից հետո «Լեխն» այնքան էլ լավ չի խաղում: Սկզբում լեհական թիմն առավելության հասավ «Կարաբաղի» նկատմամբ, իսկ հետո ջախջախիչ պարտույուն կրեց 1:5 հաշվով: Ներքին առաջնության առաջին տուրում «Լեխը» 0:2 հաշվով պարտվեց «Ստալ Միելեին»:  Նախորդ երեք խաղում ընդամենը մեկ հաղթանակ, 2 խփած և 7 բաց թողած գոլ:

Բաթումիի «Դինամոն» ցավալիորեն դուրս մնաց Չեմպիոնների լիգայից՝ «Սլովանից» գոլ բաց թողնելով 123-րդ րոպեին: Այն դեպքում, երբ վրացական ակումբը մինչև լրացուցիչ ժամանակը հաղթում էր նվազագույն հաշվով: Ներքին առաջնությունում «Դինամոն» պետք է որ խնդիրներ չունենա, սակայն եվրագավաթներում շատ բարդ է լինելու:

Ընտրում եմ «Դինամոն» երկրորդ խաղակեսում չի պարտվի խաղադրույքը:

«Պոգոն» – «Բրոնդբյու»

Լեհական «Պոգոնը» տանը կընդունի դանիական ֆուտբոլի գրանդ «Բրոնդբյուին»: Շեցինը ներկայացնող թիմը նախորդ մրցաշրջանում ներքին առաջնությունում գրավեց երրորդ տեղը և իրավունք ստացավ խաղալու եվրագավաթային որակավորման փուլում:

Դաշտի տերերը բավականին արդյունավետ ֆուտբոլ են ցուցադրում: «Պոգոնի» մասնակցությամբ ընդամենը մեկ խաղում գոլ չի գրանցվել:

«Բրոնդբյուն» նախորդ մրցաշրջանի փլեյ-օֆֆում գրավեց չորրորդ տեղը և խաղում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում: Վերջին 5 պաշտոնական խաղերում «Բրոնդբյուն» առայժմ պարտություն չի կրել: Դանիական թիմը 10 արտագնա խաղում 4 հաղթանակ է տարել և 5 պարտություն է կրել:

Ընտրում եմ «Բրոնդբյուի» գոլերի տոտալը 0.5-ից շատ խաղադրույքը:

«Լևսկի» – ՊԱՕԿ

«Լևսկին» նախորդ մրցաշրջանում Բուլղարիայի առաջնության չեմպիոնական ռաունդում գրավեց չորրորդ տեղը և իրավունք ստացավ խաղալ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում: Նոր մեկնարկած մրցաշրջանում թիմը մեկ հաղթանակ է տարել և մեկ ոչ-ոքի խաղացել: «Լևսկին» տանը կայացած վերջին 10 խաղից ընդամենը մեկում է պարտություն կրել:

ՊԱՕԿ-ը նախորդ մրցաշրջանում Հունաստանի առաջնությունում չեմպիոնական մրցավազքից հետ մնաց 19 միավորով, բայց կարողացավ գրավել երկրորդ տեղը: Հունական թիմը վերջին 10 տնային խաղում ընդամենը 1 հաղթանակ է տարել, իսկ արտագնա հանդիպումներում ՝ 3:

Երկու թիմերն էլ քիչ են գոլեր խփում: Այդ պատճառով էլ ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2.5-ից քիչ խաղադրույքը:

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Էքսպրես: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
20:00/21 հլս
«Լեխ» – «Դինամո Բաթումի»
Կոնֆերենցիաների լիգա
20:30/21 հլս
«Պոգոն» – «Բրոնդբյու»
Կոնֆերենցիաների լիգա
21:00/21 հլս
«Լևսկի» – ՊԱՕԿ
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ