Էկվադոր — Արգենտինա․ Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը

03:30, 11 հկտ 2017
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Էկվադոր — Արգենտինա հանդիպման վերաբերյալ։ Մեր փորձագետը 2 խաղադրույք է առաջարկում։

Արգենտինայի հավաքականը շարունակում է ձախողել հանդիպումները։ Վերջին տուրից առաջ «ալբիսելեստեն» վեցերորդն է, որը նույնիսկ անցումային խաղերի հնարավորություն չի տալիս։ Բայց իրավիճակը գտնվում է արգենտինացիների հսկողության տակ։ Նրանք վերջին տուրում խաղալու են մոտիվացիա չունեցող Էկվադորի դեմ և հաղթանակի դեպքում հաստատ 5-ից ցածր տեղ չեն զբաղեցնի, որովհետև 4-րդ և 5-րդ հորիզոնականները զբաղեցնող Կոլումբիան ու Պերուն մրցելու են իրար դեմ և նրանցից նվազագույնը մեկը հաստատ միավորներ է կորցնելու։ Մեծ շանսեր կան, որ Արգենտինան հաղթելու դեպքում միանգամից Մունդիալի ուղեգիր կնվաճի, առանց անցումային խաղերի։ Ավելին, Արգենտինան նույնիսկ պարտվելու դեպքում կարող է բարձրանալ 5-րդ հորիզոնական։ Դա տեղի կունենա, եթե զուգահեռ ընթացող խաղում պերուացիները ավելի շատ գնդակների տարբերությամբ պարտվեն, քան «ալբիսելեստեն»։ Բայց, իհարկե, այս տարբերակն արդեն ֆանտաստիկայի ժանրից է։

Իսկ իրականում Արգենտինան պետք է հաղթի, չնայած խաղն արտագնա է։ Էկվադորցիները միայն հեղինակության համար կպայքարեն, իսկ Արգենտինան պետք է հավաքվի և հզոր ֆուտբոլ ցուցադրի։ Չնայած այս հավաքականին բարդ է իսկական թիմ անվանելը, բայց այնտեղ կան համաշխարհային մակարդակի աստղեր, ովքեր փայլում են անհատական վարպետությամբ։

Հյուրերի հաղթանակի գործակիցն ընդամենը 1,40 է։ Ավելի բարձր գործակից ստանալու համար ռիսկի եմ դիմում և վերցնում «ալբիսելեստեի» 1,5-ից շատ գոլը։ Որակավորման փուլի վերջին 5 խաղերից յուրաքանչյուրում Էկվադորը նվազագույնը 2 գոլ է բաց թողել։ Խաղադրույք եմ կատարում հյուրերի տոտալ 1,5-ից շատ գոլի վրա։ Կարծում եմ, որ գերմոտիվացված Արգենտինայի հավաքականը կհաղթի մրցակցին, բայց էկվադորցիներն էլ կկարողանան գոնե 1 գոլով ուրախացնել հարազատ երկրպագուներին։ 3,15 գործակցով վերցնում եմ նաև «Հ2 և երկուսն էլ կխփեն» խաղադրույքը։

Օրդինար: Հաղթած
ԱԱ 2018, հարավամերիկյան գոտի, 18-րդ տուր
03:30/11 հկտ
Էկվադոր — Արգենտինա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
ԱԱ 2018, հարավամերիկյան գոտի, 18-րդ տուր
03:30/11 հկտ
Էկվադոր — Արգենտինա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ