«Ջենոա» – «Ռոմա»․ Պավել Զանոզինի կանխատեսումը

23:45, 21 նյմ 2021
Ֆուտբոլային մեկնաբան, հաղորդավար և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Պավել Զանոզինը կանխատեսում է արել «Ջենոա» – «Ռոմա» Իտալիայի A Սերիայի 13-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Իտալիայի առաջնության երկրպագուներին շատ հետաքրքիր դիմակայություն է սպասում, քանի որ «Ջենոան» գլխավորած Անդրեյ Շևչենկոն՝ որպես մարզիչ, նորամուտն է նշելու A Սերիայում։

Բոլորս էլ հիշում ենք, որ նա մեծագույն ֆուտբոլիստ էր և այժմ էլ վատ մասնագետ չէ։ Դրան գումարած՝ նա հիանալի աշխատեց Ուկրաինայի հավաքականում։ Այժմ ժամանակն է, որ երիտասարդ մասնագետն իր կարողությունները ցուցադրի ակումբային ֆուտբոլում։ Իհարկե, բավականին բարդ է հավաքականից հետո հարմարվել ակումբային ֆուտբոլին, սակայն ես հավատում եմ Շևչենկոյին։

«Ռոման», ի դեմս Ժոզե Մոուրինյոյի, ունի բարձրակարգ մարզիչ։ Եթե այս տեսանկյունից նայենք, ապա այս մարզիչների դուելը շատ հետաքրքիր է լինելու։ «Ջենոան» գուցե էմոցիոնալ ֆոնի վրա ինչ-որ բանի կհասնի։ Համենայնդեպս, ժամանակն է բարձրանալ մրցաշարային աղյուսակում, և ես կարծում եմ, որ Շևչենկոյի թիմն առնվազն չի պարտվի։ Եվ հետո՛, «Ջենոան» այն թիմը չէ, որը պետք է պայքարի էլիտայում մնալու համար։

Առաջարկում եմ ընտրել 1X խաղադրույքը։ Շևչենկոն նվազագույնը պետք է լավ մեկնարկի։ Իհարկե, «Ռոման» ֆավորիտ է, սրա հետ ոչ ոք չի վիճում, բայց ջենովացիներն ի զորու են միավոր վաստակել այս խաղում։

Օրդինար: Պարտված
A Սերիա
23:45/21 նյմ
«Ջենոա» - «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ