Դանիա – Ավստրիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 13 հնս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Դանիա – Ավստրիա Ազգերի լիգայի A դիվիզիոնի 4-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Դանիան ու Ավստրիան այս պահին մրցաշարային աղյուսակում գտնվում են առաջին 2 տեղերում։ Էրիկսենն ու ընկերները կարող էին ունենալ 100 տոկոսանոց արդյունք, սակայն Խորվաթիայի հետ վերջին խաղում անհաջող հանդես եկան ու պարտվեցին 0։1 հաշվով։ Ավստրիան էլ կարող էր մատուցել տուրի սենսացիան, սակայն Կիլիան Մբապեն խաղի ավարտից 7 րոպե առաջ օգնեց Ֆրանսիային խուսափել պարտությունից՝ 1։1։

Երբ խաղում է Դանիայի հավաքականը, մի բան կարելի է վստահ ասել. այս թիմը միանշանակ ոչ-ոքի արդյունքով իր հանդիպումը չի ավարտի։ Ավելի քան 1 տարի է Կասպես Հյուլմանդի թիմը կամ հաղթում է, կամ պարտվում։ Բավական է միայն նշել, որ Դանիան ու Ավստրիան իրար հետ մրցել են 7 անգամ, 6-ում հաղթել են դանիացիները, մեկում՝ ավստրիացիները։ Սովորույթի համաձայն` Ավստրիան իր հանդիպումներն անցկացնում է չափազանց անվստահ։ Ամեն հաղթանակին հաջորդում են միավորների կորուստները։

Վերջին 5 միջազգային խաղերում Ավստրիան առնվազն 1 գոլ առաջին խաղակեսում խփել է։ Հավատում եմ, որ գոլային ավանդույթները կշարունակվեն նաև այս անգամ։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Ազգերի լիգա
22:45/13 հնս
Դանիա - Ավստրիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ