Չիլի — Գերմանիա. Ալեքսանդր Վիշնևսկու վիդեոկանխատեսումը

22:00, 02 հլս 2017
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակչի Չիլի — Գերմանիա հանդիպման վերաբերյալ: Փորձագետը այս խաղի համար միանգամից երեք խաղադրույք է առաջարկում: 

https://www.youtube.com/watch?v=a57hYmrXLaQ

Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են Գերմանիայի հավաքականին: Ինձ թվում է, որ չիլիացիներն ավելի լավ շանսեր ունեն: Սկզբունքորեն, երկու թիմերն էլ կարող են հաղթել, բայց 2-ից ավել գործակցով, որը սահմանված է Չիլիի ընտրանու հաղթանակի համար, ըստ իս՝ արժե խաղալ հարավամերիկացիների հաղթանակի վրա: Այդ թիմը միջազգային մեծ փորձ ունի: Ամերկայի գավաթի նախորդ երկու խաղարկություններում նրանք հաղթել են: Բացի այդ, այն ուղղակի լավ խաղակցված թիմ է: Ինձ թվում է, որ Չիլին խաղացողների ընտրությամբ ավելի ուժեղ է, քան փորձարկումներ անող Գերմանիան:

Օրերս հանդիպեցի Սերգեյ Կրիվոխարչենկոյին՝ գերմանական ֆուտբոլի մեծ գիտակի, ով ռուս լավագույն մեկնաբաններից է: Անգամ նա է կարծում, որ Բունդեսթիմը մրցաշարում շատ ավելի լավ է խաղացել, քան ակնկալվում էր, և ոչ մի վստահություն չկա, որ Յոահիմ Լյովի գլխավորած ընտրանին համապատասխանում է Չիլիի հավաքականին: Բացի այդ, հարավամերիկացիները մեկ շաբաթ ավել ժամանակ ունեին այս հանդիպմանը պատրաստվելու համար: Դա կարևոր գործոն է, երբ մրցաշարն այսքան վաղանցիկ է: Չիլիացիները ևս խաղացել են լրացուցիչ ժամանակում, որում դարպասապահ Կլաուդիո Բրավոն ցույց տվեց իր բարձր կարգը: Մրցաշարի մեկնարկում նրա չխաղալը փոքր-ինչ թուլացրել է Խուան Անտոնիո Պիցիի թիմին: Իսկ հիմա ուժեղագույնները կարող են խաղալ, այդ պատճառով ինձ թվում է, որ Չիլին հաղթելու շատ լավ շանս ունի, և իմ առաջին խաղադրույքն այն է, որ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում կհաղթեն չիլիացիները:

Ի տարբերություն խմբային փուլերի՝ եզրափակչում շատ հաճախ են ոչ-ոքիներ լինում: Վիճակագրորեն, փլեյ-օֆֆ փուլում ոչ-ոքի արդյունքներ բավական շատ են լինում, և ինձ թվում է, որ կարելի է դրանից հետևություն անել՝ Չիլիի հավաքականը եզրափակչում նվազագույնը պետք է չպարտվի հիմնական ժամանակում: Այդ պատճառով խորհուրդ կտայի դիտարկել այսպիսի խաղադրույքներ՝ «Չիլին չի պարտվի և հանդիպման գոլերը տոտալ 3,5-ից քիչ»: Դրանից բացի, բուքմեյքերներն առաջարկում են այսպիսի խաղադրույք՝ «մեկ գնդակի առավելությամբ թիմերից մեկի հաղթանակ կամ ոչ-ոքի»: Ինձ թվում է, որ վերջին տարբերակը բավական լավ առաջարկ է: Ըստ իս՝ այս երկու տարբերակները եզրափակիչ հանդիպման ամենահավանական արդյունքներն են:

Օրդինար: Պարտված
Կոնֆեդերացիաների գավաթ, եզրափակիչ
22:00/2 հլս
Չիլի - Գերմանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Կոնֆեդերացիաների գավաթ, եզրափակիչ
22:00/2 հլս
Չիլի - Գերմանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Կոնֆեդերացիաների գավաթ, եզրափակիչ
22:00/2 հլս
Չիլի - Գերմանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ