Չեխիա – Իսպանիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 05 հնս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Չեխիա – Իսպանիա Ազգերի լիգայի Ա դիվիզիոնի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Յարոսլավ Շիլգավայի թիմը 1-ին տուրից հետո գլխավորեց Ա լիգայի 2-րդ խումբը։ Հասկանալի է, որ սա տևական և ժամանակավոր հաջողություն է, բայց փաստը մնում է փաստ. չեխերն իրենց նորամուտը նշեցին A լիգայում 2:1 հաշվով տնային հաղթանակով Շվեյցարիայի նկատմամբ: Այս հաղթանակը Չեխիայի հավաքականի համար առաջինն էր 2022-ին։ Մինչև այդ՝ մարտին, Շիլգավայի թիմը լրացուցիչ ժամանակում պարտվել էին Շվեդիայի հավաքականին՝ դուրս մնալով Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարից։ Օրեր անց էլ ոչ-ոքի խաղաց Ուելսի ընտրանու հետ։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ շվեյցարացիների նկատմամբ հաղթանակը վերջինը կլինի հունիսին, քանի որ չեխերին սպասվում է երկու հանդիպում Իսպանիայի հետ, ինչպես նաև այցելություն Պորտուգալիա։

Լուիս Էնրիկեի թիմը Ազգերի լիգայի երրորդ խաղարկությունում մեկնարկեց պորտուգալացիների հետ տնային խաղում միավորների կորստով։ «Կարմիր Ֆուրիան» հաղթեց «Սելեսաուին» առաջին խաղակեսում Ալվարո Մորատայի գոլի շնորհիվ։ Հանդիպումն ի սկզբանե այնքան էլ արդյունավետ չէր սպասվում, և որքան մոտենում էր եզրափակիչ սուլիչը, այնքան ավելի շատ էր ենթադրությունը, որ «Յուվենտուսի» հարձակվողի գոլը կմնա միակը, սակայն 82-րդ րոպեին հյուրերը խփեցին պատասխան գոլը՝ 1:1։ Այս ոչ-ոքիին զուգահեռ ընդհատվեց իսպանացիների չորս անընդմեջ հաղթական հանդիպումների շարանը։ Ժամանակն է սկսել նորը:

Իսպանիայի հավաքականն իր պատմության ընթացքում երբեք չի պարտվել Չեխիայի թիմին։ 1996 թվականին մրցակիցների առաջին հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ հաջորդ չորս հանդիպումներում «Կարմիր Ֆուրիան» տարել է չորս անընդմեջ հաղթանակ։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Ազգերի լիգա
22:45/5 հնս
Չեխիա - Իսպանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ