Չեխիա — Հայաստան. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:15, 31 օգս 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել օգոստոսի 31-ին կայանալիք Չեխիա — Հայաստան ընկերական հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ Վարուժան Սուքիասյանի թիմը կկարողանա գոնե մեկ անգամ գրավել մրցակցի դարպասը:

Ակումբային ֆուտբոլում միառժամանակ դադար է: Ֆուտբոլիստները միացել են իրենց ազգային հավաքականներին ու պատրաստվում են Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկին: Դրան նախորդելու են մի շարք ընկերական հանդիպումներ, որոնց կմասնացի նաև Հայաստանի ազգային հավաքականը: Վաղուց էր պարզ, որ մեր ընտրանին պետք է հանդիպի չեխերին:

Վուրուժան Սուքիասյանի գլխավորությամբ, կարծես թե, Հայաստանի ազգային հավաքականն ունեցավ նոր, երիտասարդ դիմագծեր: Կարծես թե, մերոնք ցողունային բջիջներով բուժման եղանակի են անցել: Ամերկյան ուսումնամարզական հավաքականի շրջանակում մեր թիմը հաղթեց Սալվադորի ու Գվատեմալայի հավաքականներին: Այդ խաղերում իրենց գերազանց դրսևորեցին, մասնավորապես, Գեղամ Կադիմյանն ու Տիգրան Բարսեղյանը: Հիմա առաջինը թիմի կազմում է, իսկ երկրորդը առողջական լուրջ խնդիրների պատճառով դեռևս հեռու է ֆուտբոլից: Շարունակում է հավաքականում պերսոնա նոն գրատտա համարվել Յուրա Մովսիսյանը` չնայած իր հիասքանչ մարզավիճակի: Շարունակում է մեզ մոտ խնդրահարույց մնալ դարպասապահի հարցը: Առայժմ Բերեզովսկուց հետո դարպասում որևէ մեկը չի երևում:

Մեր մրցակիցը խաղին մոտենում է ոչ այնքան բարձր տրամադրությամբ, բայց վստահաբար` ուժեղ տրամադրվածությամբ: Թիմից մեծ սպասելիքներ կային Եվրո 2016-ի մեկնարկից առաջ, սակայն ակնհայտորեն հնարավորություններից ցածր ելույթը լցրեց ղեկավարության համբերության բաժակը: Պավել Վրբան հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից: Նոր ընտրական մրցաշարում թիմը կգլխավորի Կարել Յարոլիմը: Սակայն Եվրոյից հետո թիմին հրաժեշտ տվեցին Պետեր Չեխն ու Տոմաշ Ռոսիցկին: Հին դրոշակակիրներից մնացել է միայն Յարոսլավ Պլաշիլը:

Այս օրերին բոլորը հիշում են թիմերի միջև կայացած 3 տարվա վաղեմության հանդիպումը, որում մերոնք տարան բավական էպիկ արտագնա հաղթանակ 2:1 հաշվով: Սակայն այդ հաղթանակի հետ այսօրվա թիմը որևէ կապ չունի: Ամեն ինչ 180 աստիճանով փոխվել է: Բոլոր բուքմեյքերական գրասենյակները, մեղմ ասած, չեն հավատում մեր հաղթանակին: Իսկ ես հավատում եմ, որ մերոնք գոնե գոլ կխփեն:

Օրդինար: Պարտված
Ընկերական հանդիպում
21:15/31 օգս
Չեխիա - Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ