Չեխիա — Դանիա. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 03 հլս 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, Արմենիա Հ/Ը մարզական մեկնաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի Չեխիա — Դանիա խաղի վերաբերյալ:

Չեխերի համար Եվրո-2020-ի 1/4 եզրափակիչ դուրս գալը կարող է լրջագույն հաջողություն համարվել, քանզի մրցաշարի մեկնարկում դժվար թե որևէ մեկը չեխերի համար նման ճակատագիր կանխագուշակեր: Մինչդեռ դանիացիները շարունակում են մնալ Եվրոյի թաքնված ֆավորիտ, բայց նրանց շանսերը զգալիորեն նվազեցին 1-ին տուրում Քրիստիան Էրիկսենի հետ սեղի ունեցած սարսափելի միջադեպից հետո: Դանիացիներն իրենց երրորդ հանդիպումից սկսած ցույց տվեցին, թե ինչի են ընդունակ, որովհետև Ֆինլանդիային և Բելգիային պարտվելուց հետո դանիացիներն այլևս կորցնելու ոչինչ չունեին և ռուսներին ուղղակի կոտրեցին շատ վստահ խաղով՝ մրցակցի դարպասն ուղարկելով 4 գնդակ: Նույնքան գոլ դանիացիները նաև Ուելսին խփեցին՝ 1/8 եզրափակչում՝ դառնալով այս Եվրոյի միակ թիմը, որը երկու անընդմեջ խաղում 4 և ավելի գոլ է խփում: Հիմա դանիացիները շատ բարձր տրամադրություն ունեն և հույս ունեն կրկնել 1992 թվականի հաջողությունը: Դրանից ի վեր նրանք երբեք կիսաեզրափակիչ ու հետո նաև եզրափակիչ չեն հասել:

Չեխերի համար սա հաջող Եվրո է: Նրանք կրկնում են 2004 թվականի իրենց հաջողությունը, երբ թիմը հասավ մինչև կիսաեզրափակիչ: Ի դեպ, 1/4 եզրափակչում ճանապարհից դուրս թողնելով հենց դանիացիներին: Եվրո-2004-ի քառորդ եզրափակչում հիանալի հանդիպում տեղի ունեցավ, որտեղ չեխերը վստահ հաղթանակ տարան՝ 3:0 հաշվով: Ինչպես այն ժամանակ, հիմա ևս թիմի հարձակման գծում հիանալի ֆուտբոլիստ կա, որի անունն է Պատրիկ Շիկ: Այնժամ Միլան Բարոշն էր, այժմ՝ Շիկը, ով ևս մեկ գոլ խփելու դեպքում կարող է կրկնել մեկ Բարոշի՝ մեկ Եվրոյի ընթացքում խփած գոլերի թվով ցուցանիշը: Այսինքն կա լրացուցիչ մոտիվացիա: Բացի դրանից, վիճակագրությունն ասում է, որ այս թիմերը հաղթել չեն սիրում: Վերջին 6 խաղերից 5-ում գրանցվել է 5 ոչ-ոքի և միայն 1 անգամ հաղթել է Դանիան: Դրանից առաջ հիմնականում ուժեղ էին չեխերը: Նաև պետք է նշել, որ այս թիմերն այդքան էլ արդյունավետ չեն գործում միմյանց հետ: Եվրոյի այս 1/4 եզրափակիչն իմ կարծիքով բացառություն է լինելու: Երկու թիմերն էլ փորձելու են գոլ խփել, և ես չեմ բացառում, որ խաղը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ: Հետևաբար, ըստ իս՝ այս խաղում ոչ-ոքի կլինի և գոլերը կլինեն տոտալ 3,5-ից քիչ:

Օրդինար: Չխաղարկված
Եվրո-2020, 1/4 եզրափակիչ
23:00/3 հլս
Չեխիա - Դանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ