Չեմպիոնների լիգայի էքսպրեսս. Խաղում ենք 10,15 գործակցով

22:45, 12 ապր 2017
«Բուքմեյքերների Ռեյտինգը» հերթական էքսպրեսսի շրջանակներում դիտարկում է երեքշաբթի և չորեքշաբթի կայանալիք Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին 4 հանդիպումները:

«Բորուսիա» Դորտմունդ — «Մոնակո»

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ամենահետաքրքիր դիմակայություններից մեկը կկայանա «Սիգնալ Իդունա Պարկում»: «Բորուսիան» հանդիպմանը մոտենում է Բունդեսլիգայում «Բավարիայից» կրած 1:4 հաշվով պարտությունից հետո, իսկ «Մոնակոն», որը գլխավորում է Ֆրանսիայի առաջնությունը, վերջին տուրում նվազագույն հաշվով հաղթանակ տարավ:

Դորտմունդցիների կազմում կադրային խնդիրներ կան: Մարկո Ռոյսը վերադարձել է մարզումներին, բայց նրա մասնակցությունը վաղվա խաղին հարցականի տակ է: Պիշչեկը, Վայգլն ու Կագավան ապաքինվել են վնասվածքից, բայց կարող են պատասխանատու խաղին 100 տոկոսով պարտաստ չլինել: Ֆրանսիական ակումբում լուրջ կորուստներ չկան:

Գոլառատ խաղ է սպասվում: Այս մասին խոսել է նաև «մեղուների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, ասելով, որ 0:0-ներ չենք տեսնի, քանի որ երկու թիմերն էլ ակտիվորեն ուղղված են հարձակմանը: Վիճակագրությունը նույնպես փաստում է դա: «Բորուսիան» խմբային փուլում 21 գոլ է խփել՝ ավելին, քան մրցաշարին մասնակցող որևէ այլ ակումբ: «Մոնակոն» իր հերթին եվրոպական թոփ-5 առաջնությունների ամենաարդյունավետ թիմերից մեկն է՝ խփած 88 գնդակով: Երկու թիմերն էլ առջևի գծում հրաշալի կատարողներ ունեն՝ Ֆաբինյո, Մբապե, Ֆալկաո, Օբամեյանգ, Դեմբելե, Ռոյս:

Այստեղ տրամաբանական է արդյունավետ հանդիպում ակնկալելը: «Բորուսիան» սեփական դաշտում շատ է խփում, բայց նաև բաց է թողնում: «Մոնակոն» նույնպես սիրում է հարձակվել ու բաց ֆուտբոլ խաղալ: Դրա վառ ապացույցը 1/8 եզրափակչում «Սիթիի» դեմ անցկացրած 2 խաղերն են, որոնցում ֆրանսիական ակումբը 6 գոլ խփեց և նույնքան էլ բաց թողեց: Արժե հետաքրքիր ու գոլառատ հանդիպման սպասել: Առաջարկում ենք «ՏՇ 3,5 գոլ» խաղադրույքը: Գործակիցը 1,95 է:

«Յուվենթուս» — «Բարսելոնա»

Միդուիքի ամենաանկանխատեսելի խաղն է: Բուքմեյքերները «Յուվենթուսին» փոքրիկ նախապատվություն են տալիս: «Յուվեն» առաջնության վերջին տուրում 2:0 հաշվով հաղթեց «Կիևոյին» և հանդիպմանը մոտենում է բարձր տրամադրությամբ, ինչը չի կարելի ասել «Բարսելոնայի» մասին: Կատալոնական գրանդը չկարողացավ օգտվել «Ռեալի» սայթաքումից և արտագնա խաղում 0:2 հաշվով պարտություն կրեց:

«Յուվենթուսը» Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի ամենաապահով թիմն է: Թուրինցիները շատ քիչ են բաց թողնում: Բոնուչին գերազանց մարզավիճակում է: «Յուվեն» անկասկած խաղալու է հաղթանակի համար: Սեփական դաշտում թուրինցիները ֆանտաստիկ վիճակագրություն ունեն՝ հաղթել են Ա Սերիայի այս մրցաշրջանի բոլոր խաղերում: Դիբալան շարք է վերադարձել: Կորուստներ Ալեգրիի թիմում չկան:

«Բարսելոնան» «ՊՍԺ»-ի դեմ 0:4 հաշվով պարտությունից հետո դասեր է քաղել: Փարիզյան հանդիպումն ահազանգ էր Էնրիկեի թիմի համար: Թուրինում «Բարսան» անպայման կգնա իր գոլի հետևից: Մեսսին, Նեյմարն ու Սուարեսը դժվար թե երկրորդ խաղում անընդմեջ աչքի չընկնեն: Բուսկետսը հյուրերի կազմում որակազրկված է, իսկ Ռակիտիչը, Պիկեն ու Նեյմարը դեղին քարտ ստանալու դեպքում «Նոու Կամպում» պատասխան խաղում չեն խաղա: Ընթացիկ մրցաշրջանում կատալոնացիներն ամենաշատն են գոլ խփել ՉԼ-ում:

Առաջարկում ենք խաղադրույք կատարել այն բանի վրա, որ «Յուվեն» չի պարտվի, իսկ խաղում կլինի 3,5-ից քիչ գոլ: Բաց ֆուտբոլ անկասկած չենք տեսնի: Գործակիցը 1,97 է:

«Բավարիա» — «Ռեալ Մադրիդ»

Չորեքշաբթի օրվա խաղերից կենտրոնականը կկայանա «Ալիանս Արենայում»: «Ռեալը» կհյուրընկալվի «գերմանական մեքենային», որն այժմ գլխավորում է մադրիդցիների նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին: Բուքմեյքերները հրաշալի մարզավիճակում գտնվող ֆավորիտին համարում են ինչպես դիմակայության, այնպես էլ առաջին հանդիպման ֆավորիտ:

«Բավարիան» խաղին մոտենում է բարձր տրամադրությամբ: Բունդեսլիգայի վերջին տուրում մյունխենցիները 4:1 հաշվով հաղթեցին Դորտմունդի «Բորուսիային» և շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը:  «Ռեալն» իր հերթին առաջինն է Լա լիգայում:

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչին լուրջ կորուստներով է մոտենում: Պաշտպանությունում վնասվածքի պատճառով չեն խաղա Վարանն ու Պեպեն: Ռամոսի հետ պաշտպանությունում զույգ կկազմի Նաչոն: Մյուսները պատրաստ են խաղին:

Արդյունավետ խաղ է սպասվում: «Բավարիան» «Ալիանս Արենայում» երբեք չի հոգնում գոլ խփելուց: Առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն և ՏՇ 2,5 գոլ» խաղադրույքը: Ամենայն հավանականությամբ «Բավարիան» կճնշի «սերուցքայիններին», բայց «Ռեալն» անպայման կգնա իր գոլի հետևից: Եթե առջևի գծում շատ բան չստացվի, Ռամոսը, ինչպես ասում են, կա ու կա: Գործակիցը 1,75 է:

«Աթլետիկո» — «Լեսթեր»

Քառորդ եզրափակչի ամենաանհետաքրքիր զույգը, եթե իհարկե այս փուլում անհետաքրքիր հանդիպումներ լինում են: Սիմեոնեի «Աթլետիկոն» վիճակահանությամբ ստացավ մրցաշարի ամենաթույլ մասնակցին, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ որոշված է, չնայած բուքմեյքերները «աթլետներին» բացահայտ ֆավորիտ են համարում:

Մադրիդցիները խմբային փուլը գերազանց անցկացրեցին: «Աթլետիկոն» իր կազմակերպված խաղով խմբային փուլն ավարտեց առաջին հորիզոնականում՝ հաղթելով «Բավարիային»: 1/8-ում «հնդիկները» խնդիրներ չունեցան: «Բայերի» հարցերը «Աթլետիկոն» լուծեց արդեն լևերկուզենյան առաջին խաղում: Եթե մրցաշրջանի սկզբում «Աթլետիկոն» իրեն նման չէր, ապա հիմա կրկին տեսնում ենք այն կայուն, ուժեղ պաշտպանությամբ ու մահացու հակագրոհներով թիմին, որին վերջին տարիներին սովորել էինք:

«Լեսթերն» իր հերթին Ռանյերիի պաշտոնանկությունից հետո զարմացնում է բոլորին: Շեքսպիրի գլխավորությամբ «աղվեսները» վերջին 7 խաղերից վեցում հաղթել են: Պրեմիեր լիգան լքելու վտանգ այլևս չի սպառնում: Վարդին ու Մահրեզը լավ մարզավիճակում են, Սլիմանին նույնպես վերջերս շատ է աչքի ընկնում: «Աղվեսները» ընդգրկված էին G խմբում և այն ավարտեցին առաջին հորիզոնականում: Վիճակահանությամբ 1/8 եզրափակչում «Լեսթերը» ստացավ «Սևիլիային», և շատերը կարծեցին, որ հենց այս փուլում էլ կավարտվի «Լեսթերի» հեքիաթը: Բայց անգլիական ակումբը հաղթահարեց անդալուսցիների արգելքն ու կփորձի դիմադրել մյուս իսպանական թիմին:

«Աթլետիկոն» կարգով, թիմային խաղով ու կարգապահությամբ գերազանցում է մրցակցին և «Վիսենտե Կալդերոնում» պարտավոր է հաղթել: Բաց չթողնելը Սիմեոնեի երկրորդ գլխավոր խնդիրն է: Առաջարկում ենք ««Աթլետիկոյի» հաղթանակ և ՏՇ 1,5 գոլ» խաղադրույքը: Դժվար թե արտագնա խաղից առաջ «աթլետները» բավարարվեն 1:0-ով, ավելի վստահ առավելություն է պետք: Գործակիցը 1,51 է:

Էքսպրեսսի համար մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում ստացանք 10,15 գործակիցը!

Էքսպրես: Պարտված
ՉԼ, 1/4 եզրափակիչ, առաջին խաղ
20:45/12 ապր
«Բորուսիա» Դորտմունդ — «Մոնակո»
ՉԼ, 1/4 եզրափակիչ, առաջին խաղ
22:45/11 ապր
«Յուվենթուս» — «Բարսելոնա»
ՉԼ, 1/4 եզրափակիչ, առաջին խաղ
22:45/12 ապր
«Բավարիա» — «Ռեալ Մադրիդ»
ՉԼ, 1/4 եզրափակիչ, առաջին խաղ
22:45/12 ապր
«Աթլետիկո» — «Լեսթեր»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ