Չեմպիոնների լիգա։ Էքսպրես խաղադրույք՝ Արթուր Պետրոսյանից

23:00, 17 օգս 2022
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը էքսպրես խաղադրույքներ է կազմել Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումների վերաբերյալ։

Այս անգամ որոշել եմ էքսպրես խաղադրույք կազմել Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի 2 խաղերի վերաբերյալ։ Առաջին խաղը՝ «Դինամո Կիև» – «Բենֆիկա», երկրորդը՝ «Կոպենհագեն» – «Տրաբզոնսպոր»։ Առաջին խաղում ֆավորիտ է «Բենֆիկան», երկրորդում՝ «Կոպենհագենը»։

Հասկանալի է, որ Կիևի թիմը ֆունկցիոնալ լավ վիճակում չէ։ Ուկրաինական թիմը պաշտպանությունում առավելագույնս կարգապահ է գործում, իսկ հարձակման գծում շատ պահեր չի ստեղծում։ «Բենֆիկայի» դեմ խաղում ոչինչ չի փոխվի։

«Բենֆիկան», անգամ Դարվին Նունյեսի հեռանալուց հետո, լուրջ ուժ է ներկայացնում։ Դրան հետևել ենք վերջին շրջանում։ Ընտրում եմ «Բենֆիկան» չի պարտվի (X2) և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը։

«Կոպանհագենը» ցուցադրած խաղով հիշեցնում է Դանիայի հավաքականին։ Թիմը ժամանակակից ֆուտբոլ է խաղում՝ պրեսինգով և հարձակման գծում բազմազանությամբ։ «Տրաբզոնսպորը» Թուրքիայի առաջնության այն քիչ թիմերից մեկն է, որը կազմակերպված է գործում և շատերի համար անսպասելիորեն նախորդ մրցաշրջանում դարձել է չեմպիոն։ Թիմն ավելի քիչ գոլեր է բաց թողել, քան հանդիպումներ անցկացրել։

Կարծում եմ, որ առաջին խաղում թիմերը ռիսկի չեն դիմի։ «Տրաբզոնսպորը» կփորձի ապահով գործել։ Գրոհներ կլինեն, բայց դժվար թե հանդիպումը գոլառատ ստացվի։ Ընտրում եմ «Կոպենհագենը» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Էքսպրես: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/17 օգս
«Դինամո» Կիև – «Բենֆիկա»
Չեմպիոնների լիգա
23:00/16 օգս
«Կոպենհագեն» – «Տրաբզոնսպոր»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ