«Չելսի» – «Յուվենտուս»․ Հանդիպումը գոլառատ չի ստացվի

23:55, 23 նյմ 2021
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» կհյուրընկալի Թուրինի «Յուվենտուսին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ չի լինի։

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն վերականգվել է վնասվածքից և կարող է մասնակցել այս խաղին։ ԱՊԼ-ի նախորդ տուրում լոնդոնյան ակումբը 3։0 հաշվով հաղթել էր «Լեսթերին»։ «Չելսին» շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 3 միավորով գերազանցելով 2-րդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիին»։ Իսկ Չեմպիոնների լիգայում Տուխելի թիմն է 3 միավոր հետ մնում առաջատար «Յուվենտուսից»։

Հյուրերից այս խաղը բաց կթողնեն Բերնարդեսկին, Դիբալան, Կյելինին և Դանիլոն։ Թուրինյան ակումբն Ա Սերիայի նախորդ տուրում հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթել էր «Լացիոյին»։ Թիմն Իտալիայի առաջնությունում 7-րդ տեղում է, իսկ Չեմպիոնների լիգայում 4 խաղից հետո 4 հաղթանակ է տարել։

Բուքմեյքերները չեն կասկածում «Չելսիի» հաղթանակին, որը գնահատվում է 1․69 գործակցով։ Ոչ ոքին ստացել է 3․90, իսկ հյուրերի հաղթանակը՝ 5․55 գործակիցը։ Թիմերը միջև Թուրինում կայացած առաջին խաղում «Յուվենտուսը» հաղթել էր նվազագույն հաշվով։ Հանդիպման միակ գոլը 46-րդ րոպեին խփել էր Ֆեդերիկո Կյեզան։

Գոլերի 2․5-ից շատ տոտալի համար սահմանվել է 2․02, իսկ քիչ տոտալի համար՝ 1․88 գործակիցը։ «Չելսիի» վերջին 2 տնային խաղերը գոլառատ չեն եղել։ Թուրինցիների արտագնա վերջին 5 խաղից 4-ը նույնպես գոլառատ չեն եղել։

«Չելսին» ուժեղ մրցակիցների դեմ խաղերում զգուշավոր է գործում։ «Յուվեն» էլ այսպիսի խաղերում կարողանում է դիմադրել։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․88 գործակցով։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:55/23 նյմ
«Չելսի» – «Յուվենտուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ