«Չելսի» — «Սաութհեմփթոն». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 25 ապր 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի առաջնության 34-րդ տուրի «Չելսի» — «Սաութհեմփթոն» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ տանտերերը կհաղթեն ոչ այդքան արդյունավետ խաղում: 

Անգլիայի առաջնության 34-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կկայանա «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, որտեղ «Չելսին» կընդունի «Սաութհեմփթոնին»: Բնականաբար, այս հանդիպումը մեծ նշանակություն ունի Անտոնիո Կոնտեի համար, քանզի հաղթելու դեպքում «արիստոկրատները» ևս մեկ քայլով կմոտենան չեմպիոնի կոչմանը և դրա համար ունեն բոլոր նախապայմանները: Հանգստյան օրերին «Չելսին» գերազանց հանդիպում անցկացրեց «Տոտենհեմի» հետ և, Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում հաղթելով 4:2 հաշվով, ոչ միայն ապահովեց տեղը աշխարհի ամենահին ակումբային մրցաշարի եզրափակչում, այլև հնարավորություն ստացավ հոգեբանական առավելություն ստանալ բոլոր հնարավոր մրցակիցների նկատմամբ:

Ինչ վերաբերում է «Սաութհեմփթոնին», ապա հանգստյան օրերին թիմը հանգստանում էր և «Մանչեսթեր Սիթիին» 0:3 պարտվելուց հետո «սրբերը» պետք է որ ամեն ինչ անեն, որպեսզի հաղթեն ու մեկ աստիճանով ավելի վեր բարձրանան: Դրա համար ունեն բոլոր նախապայմանները, քանի որ լազարեթից վերադարձել են Չարլի Օսթինն ու Մեթ Թարգեթը, բայց, ըստ երևույթի, նրանք այսօր առաջին րոպեներից խաղադաշտ դուրս չեն գա, այդ պատճառով թիմի հարձակման սուր ծայրում տեղ կզբաղեցնի Մանոլո Գաբիադինին:

Իսկ ահա «Չելսիում» Գարի Կեյհիլը կվերադառնա պաշտպանության եռյակ, Էդեն Ազարն ու Դիեգո Կոստան էլ, ովքեր «Տոտենհեմի» հետ խաղը սկսեցին պահեստայինների նստարանից, այսօր անպայման դուրս կգան հիմնական կազմում:

Ինչ վերաբերում է խաղադրույքին, ապա ենթադրում եմ, որ «Չելսին» հաղթանակ կտանի և 4,5-ից քիչ գոլ կլինի: Գործակիցը 1,73 է:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 34-րդ տուր
22:45/25 ապր
«Չելսի» - «Սաութհեմփթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ