«Չելսի» — «Ռոմա»․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45, 18 հկտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների մեկնաբան, ինչպես նաև «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Չելսի» — «Ռոմա» հանդիպման վերաբերյալ։ Մեր փորձագետը կարծում է, որ տանտերերը կհաղթեն։

«Չելսին» վստահորեն ընթանում է C խմբի առաջին հորիզոնականում։ Կոնտեի թիմը 2 հաղթանակ է տարել՝ 6։0 «Ղարաբաղի» նկատմամբ և 2։1 «Աթլետիկոյի» նկատմամբ Մադրիդում։ Եթե հիմնվենք «Աթլետիկոյի» դեմ խաղի վրա, ապա լոնդոնցիները բավական կայուն ֆուտբոլ ցուցադրեցին, ինչը չես ասի առաջնությունում «Քրիսթալ Փելասի» դեմ վերջին խաղի մասին։ Անգլիայում հեշտ խաղեր չեն լինում։ Այնտեղ ցանկացած թիմ կարող է հաղթել։ Հավանաբար հավաքականների հանդիպումներով պայմանավորված դադարը վատ է ազդել Կոնտեի թիմի վրա։ Հարձակման գծում «ազնվականներն» անատամ էին, իսկ կիսապաշտպանությունում այնքան էլ լավ չգործեցին։

«Ռոմայի» դեմ խաղից առաջ պետք է հավաքվել։ Կարծում եմ, որ եթե «Չելսին» հաղթի «Ռոմային», ապա 95 տոկոսով կապահովի առաջին տեղով փլեյ-օֆֆ դուրս գալը։ Հենց այս մտքի շուրջ էլ Կոնտեն կտրամադրի իր տղաներին։ Լոնդոնցիներն այս պահին հռոմեացիներից ուժեղ են։

Կարծում եմ՝ «Սթեմֆորդ Բրիջում» «Չելսին» չի զիջի մրցակցին։ Պետք է վերցնել տանտերերի հաղթանակը։ Կարելի է փորձել նաև «մինուս 1» ֆորան։ «Չելսին» կարող է այս «Ռոմային» 2 գնդակի տարբերությամբ հաղթել։

Օրդինար: Պարտված
ՉԼ, խմբային փուլ, 3-րդ տուր
22:45/18 հկտ
«Չելսի» — «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ