«Չելսի» — «Մանչեսթեր Յունայթեդ». Եգոր Տիտովի կանխատեսումը

00:05, 31 հկտ 2019
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Անգլիայի լիգայի գավաթի չորրորդ շրջանի «Չելսի» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ։ Տիտովը նախապատվությունը տալիս է տանտերերին։

Շատ լուրջ դիմակայություն է սպասվում։ Ներկա պահին, սակայն, ո՛չ «Չելսին», ո՛չ էլ «Ման․ Յունայթեդը» չեն մտնում անգլիական գրանդերի շարքերի մեջ։ Նրանք միայն երկուսն են։ Միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ Եվրոպայի սուպերգավաթում «Չելսին» ցույց տվեց, որ կարող է շատ հետաքրքիր ֆուտբոլ խաղալ։ Դա մենք շարունակում ենք տեսնել նաև մրցաշրջանի ընթացքում։ ՉԼ-ում նրանք լավ չէին մեկնարկել, սակայն հետո երկու անընդմեջ հաղթանակներ տարավ։

«Մանչեսթեր Յունայթեդի» մոտ ամեն ինչ չէ, որ կարգին է։ Թիմը դժվարությամբ է գոլեր խփում։ Միայն «Նորվիչին» կարողացան երեք գոլ խփել, բայց մրցակիցը դա թույլ էր տալիս նրանց։

Այս խաղը առանձնանում է նրանով, որ շատ փոփոխություններ կլինեն թիմերի կազմերում։ ՄՅՈւ-ի կազմում կխաղան շատ երիտասարդներ, այդ մասին խոսվել է։ Պոգբան էլ վնասվածք ունի։ Այնպես որ, «Չելսին» ֆավորիտ է, ավելին, նրանք խաղալու են տանը։ Լոնդոնյան ակումբի մոտ ևս ռոտացիա լինելու է։ Բայց ես խաղադրույք եմ կատարում «Չելսիի» հաղթանակի վրա ուղիղ մեկ գնդակի տարբերությամբ։

 

Օրդինար: Չխաղարկված
Անգլիայի լիգայի գավաթ․ չորրորդ շրջան
00:05/31 հկտ
«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ