«Չելսի» – «Լիվերպուլ»: Իվան Մլեչնիի կանխատեսումը

19:45, 14 մյս 2022
Հանրահայտ ռեպեր, նախկին ֆուտբոլիստ և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Իվան Մլեչնին կանխատեսում է արել «Չելսի» – «Լիվերպուլ» Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչի հանդիպման վերաբերյալ:

Շատ շուտով կկայանա Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, որտեղ կմրցեն «Չելսին» և «Լիվերպուլը»:

«Չելսին» չի կարող ընթացիկ մրցաշրջանը հաջողված համարել: Ամեն դեպքում, թիմն արդեն մեկ եզրափակիչում պարտվել է ու նաև դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչից:

Այդ պատճառով էլ տիտղոսից կառչելը շատ կարևոր է: Դեպի եզրափակիչ ճանապարհը լոնդոնցիների համար բավականին հեշտ ստացվեց, իսկ ամենաուժեղ մրցակիցը եղավ «Քրիսթալ Փելասը», որի հետ Թոմաս Տուխելի տղաները հանդիպեցին կիսաեզրափակիչում: «Չելսին» այժմ երրորդ տեղում է: «Արսենալի» պարտությունից հետո, ամենայն հավանականությամբ, թիմն այլևս իր դիրքից չի իջնի: Այդ պատճառով էլ ամբողջությամբ կարող է կենտրոնանալ տիտղոս նվաճելու վրա:

«Լիվերպուլը» շատ որակյալ մրցաշրջան անցկացրեց: Թիմը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ կխաղա «Ռեալի» հետ: Շանսեր կան դեռևս Պրեմիեր լիգայում: Մերսիսայդցիները հարձակողական ֆուտբոլ են խաղում և շատ են գոլ խփում: Պետք է հիշել, որ բոլորովին վերջերս կողմերը հանդիպել են Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում: Այդ մրցավեճում ավելի ուժեղ էր «Լիվերպուլը», որը հաղթեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով: Գավաթի փլեյ-օֆֆում Յուրգեն Կլոպի տղաներն ավելի ուժեղ մրցակիցների հանդիպեցին, ի տարբերություն լոնդոնցիների: Հիշենք «Մանչեսթեր Սիթիի» հետ կիսաեզրափակիչը:

Ամեն դեպքում, կարծում եմ, որ մեզ սպասում է լիգայի գավաթի եզրափակիչի կրկնությունը: Այդ պատճոռով էլ գոլառատ խաղ չեմ սպասում: Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2.5-ից քիչ խաղադրույքը:

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Անգլիայի գավաթ
19:45/14 մյս
«Չելսի» – «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ