«Չելսի» — «Բերնլի». Դենիս Կազանսկու կանխատեսումը

18:00, 27 օգս 2016
«Матч ТВ»-ի մեկնաբան և «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կայանալիք Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի «Չելսի» — «Բերնլի» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետն ակնկալում է, որ տանտերերը կհավաքվեն և ամեն ինչը կլուծեն առաջին խաղակեսում՝ չհետևելով վերջին երկու խաղերի օրինակներին: 

«Բերնլին» անհավանական անակնկալ մատուցեց՝ հաղթելով «Լիվերպուլին»: Բոլորին ցնցեց գնդակի տիրելու տոկոսը, որն ուներ «Բերնլին» այդ խաղում: Բայց դա ավելի շուտ խոսում է Կլոպի թիմի մասին, որը կարող է առավելության հասնել «Արսենալի» նկատմամբ, բայց չի կարող հաղթել «Բերնլիին»՝ ունենալով գնդակի տիրելու 80%: «Բերնլին» շատ հավաքված խաղաց, խփեց շատ գեղեցիկ գոլեր, բայց չեմ կարծում, որ այդպիսի հնարքը նա կկարողանա կրկնել «Չելսիի» հետ:

«Չելսին» ԱՊԼ-ի նախորդ հանդիպումները պետք է ավարտեր 10 հոգով, և ամեն անգամ Դիեգո Կոստայի բախտը բերում էր նրանով, որ նրան երկրորդ դեղինը ցույց չէին տալիս: Ակնհայտ պահերում մրցավարները նրան դաշտում էին պահում: Ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում նրանց հետ: Եվ ամեն անգամ նա դառնում է խաղի արքան՝ խփելով որոշիչ գնդակները: Այդ ամենը տեղի է ունենում խաղի վերջնամասում, մեծ նյարդերի հաշվին: Կարծում եմ, որ «Բերնլիի» հետ այդպիսի հնարքը կարող է և անցնել, բայց Կոնտեի առաջադրանքն է այնպես անել, որպեսզի նյարդային իրավիճակ չլինի: «Չելսիի» ուժը բավականաչափ է դրա համար:

Կխաղամ հակառակ կերպով: Վերջին երկու խաղերում «Չելսիի» համար ամեն ինչ ծանր է եղել, այդ պատճառով այս խաղում պետք է հարցերը լուծել առաջին կեսում: Խաղադրույք եմ կատարում ավելի արդյունավետ առաջին խաղակեսի, ինչպես նաև Դիեգո Կոստայի գոլի վրա: Կոստան իրական գազան է, որը սնվում է յուրաքանչյուր դրվագի բացասական էներգետիկայից ու բացի այդ, հրաշալի մարզավիճակում է:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 3-րդ տուր
18:00/27 օգս
«Չելսի» - «Բերնլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 3-րդ տուր
18:00/27 օգս
«Չելսի» - «Բերնլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ