«Չելսի» — «Արսենալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

00:15, 22 հնվ 2020
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի առաջնության 24-րդ տուրի Չելսիի» — «Արսենալ» հանդիպման վերաբերյալ:

Անգլիայի առաջնության 24-րդ տուրի կենտրոնակնա հանդիպումը տեղի կունենա «Ստեմֆորդ Բրիջում»: Լոնդոնի դերբիի շրջանակում ուժերը կչափեն «Չելսին» ու «Արսենալը»: Տարիներ առաջ այս թիմերը արժանի պայքար էին մղում Անգլիայի առաջնության ամենաբարձր հորիզոնականների համար, սակայն այսօր փոքր չէ հավանականությունը, որ նրանք չեն հայտնվի անգամ լավագույն քառյակում:

«Արսենալը» «ազնվականների» հետ արդեն մրցել է 1 ամիս առաջ և պարտվել է 1-2 հաշվով: Սակայն, հանուն արդարության, պետք է նշել, որ այդ խաղում Միկել Արտետայի թիմն արժանի էր առնվազն ոչ-ոքիի: Այդ հանդիպման սկզբնամասում նրա թիմը հաղթում էր մրցակցին, սակայն Լենոյի կոպիտ սխալից հետո ամեն ինչ քանդվեց: Իսկ դրանից հետո հետևեցին անկայուն ելույթներ: Այո, հաղթանակ գրանցվեց «Ման.Յունայթեդի» հետ խաղում, սակայն հաջորդ երկու խաղերում, առաջինը հասնելով հաջողության, չկարողացան պահպանել առավելությունը: Այս պահին Արտետան ու իր տղաները հեռու են չեմպիոնլիգյան 4-րդ տեղից: «Չելսիի» հետ խաղն ամենակարևորն է այս ժամանակահատվածում:

Այնպես չէ, որ Ֆրենկին ստաբիլ է: «Չելսին» վերջին 5 խաղում կորցրել է 8 միավոր ու փոխանակ ավելի մոտենար «Սիթիին», հիմա պետք է մտածի՝ ինչպես պահպանել տեղը լավագույն քառյակում: Հետապնդող «Վուլվզն» ու «Յունայթեդը» հետ են մնում 5 միավորով: Առաջիկա խաղում «Չելսին» ունի կորուստներ: Ռիս Ջեյմսն ունի վնասվածք և գուցե չհասցնի վերականգնվել: Որպես պահեստային տարբերակ՝ Լեմպարդն ունի Ասպիլիկուետային, որը կարող է խաղալ աջից, իսկ ձախ թևը կփակի Էմերսոնը: «Արսենալում» պաշտպանների աղետ է: Կիրան Տիրնին ու Սեադ Կոլաշինացը վնասվածք ունեն, հարցականի տակ է Սոկրատիսի մասնակցությունը: Իսկ թիմի գլխավոր գոլահարը՝ Օբամեյանգը որակազրկված է:

Ենթադրում եմ, որ առաջիկա խաղում չեն լինի գոլեր: «Արսենալը» մրցակցի հարկի տակ հաջող հանդես չի գալիս: Այնպես չէ, որ «Չելսին» տանն աչքի է ընկնում ստաբիլ խաղով: Բայց քանի որ հենց «կապույտներն» են տանտերերը, նրանց շանսերը գնահատվում են ավելի բարձր:

Օրդինար: Չխաղարկված
Պրեմիեր Լիգա
00:15/22 հնվ
Челси - Арсенал
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ