Բրազիլիա – Պարագվայ։ Տիտեի թիմը դարձյալ կսկսի հաղթել

04:30, 02 փտր 2022
ԱԱ-2022-ի ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարի 16-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը կընդունի Պարագվայի թիմին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում տանտերերը վստահ հաղթանակ կտանեն։

Բրազիլիայի հավաքականը Հարավային Ամերիկայում առաջինն էր, որ ժամկետից շուտ ապահովեց Մունդիալ-2022-ի ուղեգիրը։ Դա տեղի ունեցավ նախորդ աշնանը։ Այդ ժամանակավանից սկսած աշխարհի 5-ակի չեմպիոնը խաղում է հաճույքի համար։ Իհարկե, չի կարելի ասել, որ թիմի գլխավոր մարզիչ Տիտեն լուրջ չի վերաբերվում հանդիպումներին և փորձարկումներ է անում կազմի հետ։ Այժմ միայն Նեյմարի բացակայությունն է ուշադրություն գրավում։

Նախորդ երկու հանդիպումները բրազիլացիները ոչ ոքի ավարտեցին։ Էկվադորի հետ մրցավեճն աչքի ընկավ բոլոր առումներով։ Նախ 15-րդ րոպեին դաշտից հեռացվեց տանտերերի դարպասապահ Դոմինգեսը, դրանից անմիջապես հետո երկրորդ դեղինը ստացավ բրազիլացիների աջ պաշտպան Էմերսոնը։ Դաշտից պետք է հեռացվեր նաև դարպասապահ Ալիսոնը, սակայն մրցավարը տեսակրկնապատկերը դիտելուց հետո փոխեց որոշումը։

Պարագվայը վատ չսկսկեց որակավորման մրցաշարը, բայց հետո խաղային ճգնաժամ սկսվեց։ Հոկտեմբերին թիմի գլխավոր մարզիչ նշանակված արգենտինացի Գիլյերմո Սկելոտոն մինչև օրս չի կարողանում լուծել թիմում առկա խնդիրները։

Բավական է նշել, որ Պարագվայը վերջին վեց խաղում չի կարողացել գոլ խփել։ Իհարկե, նման անատամ խաղով դժվար է երազել Մունդիալի ուղեգրի մասին։ Պարագվային մրցաշարային աղյուսակում շրջանցել է անգամ Բոլիվիան։

Կարծում եմ՝ բրազիլացիները Բելա-Օրիզոնտիում կխաղան հաղթանակի համար։ Իսկ մրցակցի կարգը թույլ չի տա արժանի դիմադրություն ցույց տալ տանտերերին։

Հետևաբար առաջարկում եմ Բրազիլիան կհաղթի (-1.5) հանդիկապով խաղադրույքը։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022
04:30/2 փտր
Բրազիլիա - Պարագվայ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ