Բրազիլիա — Չիլի․ Եգոր Տիտովի կանխատեսումը

03:30, 11 հկտ 2017
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է ԱԱ-2018-ի որակավորման փուլի Բրազիլիա — Չիլի հանդիպման վերաբերյալ: Ոչ վաղ անցյալի ֆուտբոլիստը կարծում է, որ բրազիլացիները կհաղթեն 2 կամ ավելի գնդակի տարբերությամբ։

Հարավային Ամերիկայի որակավորման գոտում լարված իրավիճակ է։ Բրազիլիան արդեն ապահովել է ուղեգիրը, Ուրուգվայն էլ գրեթե արել է դա։ Եվս 5 թիմ դեռ պայքարում է։ Նրանցից երկուսը ձեռնունայն են մնալու։ Այդ երկուսից մեկը կարող է Չիլիի ընտրանին լինել, թեպետ «բիբարներն» այժմ երրորդն են։ Չիլիացիների համար շատ կարևոր է Բրազիլիայում գոնե 1 միավոր վերցնելը, իսկ հաղթելու դեպքում թիմը հաստատ կապահովի ուղեգիրը։

Բայց Բրազիլիան ոչինչ չի նվիրի մրցակցին։ Պենտակամպեոնների կազմում լուրջ մրցակցություն կա։ Այն ֆուտբոլիստները, ովքեր հիմնական կազմում տեղ չունեն, փորձելու են ապացուցել, որ արժանի են ավելի շատ խաղաժամանակ ստանալու։ Եթե տանտերերի առաջատարներից մի քանիսը չխաղան, դա չի նշանակի, որ Չիլիի համար հեշտ է լինելու։ Չեմ ուզում, որ ԱԱ-ն առանց Սանչեսի ու Վիդալի մնա, բայց բրազիլացիներն այժմ ուժեղ են և կհաղթեն ամենաքիչը 2 գոլի տարբերությամբ։ Չիլիացիներն իրենց հերթին պետք է հուսան, որ մրցակիցները կձախողվեն։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2018, հարավամերիկյան գոտի, 18-րդ տուր
03:30/11 հկտ
Բրազիլիա — Չիլի
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ