«Բոխում» — «Բավարիա». Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

23:30, 10 փտր 2016
«Матч ТВ»-ի մեկնաբան Ալեքսեյ Անդրոնովը կանխատեսում է արել Գերմանիայի գավաթի քառորդ եզրափակչի «Բոխում» — «Բավարիա» հանդիպման վերաբերյալ: Անդրոնովը կարծում է, որ թիմերը կփոխանակվեն գոլերով: 

Այն, ինչ կատարվում է «Բավարիայի» պաշտպանությունում, թեթեւ անհեթեթություն է: Եվ կասկածում եմ, որ, եթե Տասկին պատրաստ է խաղալ, ապա հենց այս հանդիպմանը նա իր նորամուտը կնշի «Բավարիայի» հիմնական կազմում: «Բավարիայի» պաշտպանությունը հիմա այդքան էլ լավ վիճակում չէ: «Բոխումը» մոտիվացված կխաղա: Հասկանալի է, որ մարզադաշտը լի է լինելու երկրպագուներով: «Բոխումի» համար տոն է, քանզի վաղուց այսպիսի մրցակցի հետ չի հանդիպել: Ընդհանրապես փաստ չէ, որ «Բոխումը» կբարձրանա Բունդեսլիգա, իսկ այս հանդիպումը կդիտի ողջ երկիրը: Միանշանակ, մոտիվացիան անսահման կլինի: Եվ կարծում եմ, որ այս հանդիպմանը պետք է խաղադրույք կատարել «երկուսն էլ գոլ կխփեն»-ի վրա: Հաշվի առնելով պաշտպանությունում «Բավարիայի» խնդիրները, շարքից դուրս եկած ֆուտբոլիստների մեծ թիվը, մնացած մարդիկ ավելի շատ մտածում են վնասվածք չստանալու մասին: Քանզի այդ ժամանակ Զամերը ստիպված կլինի դուրս գալ «Յուվենթուսի» հետ հանդիպմանը, և անգամ ինքը՝ Գվարդիոլան: 2,05 գործակցով «երկու թիմերն էլ գոլ կխփեն»-ը լավ խաղադրույք է:

Օրդինար: Պարտված
Գերմանիայի գավաթի քառորդ եզրափակիչ
23:30/10 փտր
«Բոխում» - «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 67%
Չի՛ հաղթի 33%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ