«Բոսթոն Սելթիկս» – «Մայամի Հիթ»: Կանխատեսում

04:30, 24 մյս 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է կատարել «Բոսթոն Սելթիկս» – «Մայամի Հիթ» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆի հերթական հանդիպման վերաբերյալ։

«Բոսթոն»

Չնայած նրան, որ երրորդ մրցավեճի երկրորդ հատվածին Ջիմի Բատլերը չմասնակցեց, «Սելթիկսը» ոչինչ չկարողացավ անել «Մայամիի» պաշտպանության հետ: Թիմը 24 անգամ կորցրել է գնդակը, այն դեպքում, երբ մրցակիցը կորցրել է 9 անգամ: «Հիթը» նաև 19 անգամ խլել է գնդակը: Տեյտումը շատ թույլ խաղ ցուցադրեց, ընդ որում, ընթացիկ մրցաշրջանում սա առաջին դեպքը չէր: Էլ Հորֆորդը պահեց իր խաղամակարդակը և փորձեց կոմպենսացնել Տեյտումի տապալումը: Բայց դա էլ չփրկեց: Հավանաբար «Բոսթոնը» հույս ունի հեռվից նետումներով առաջ պոկվել, բայց Ֆլորիդայի ներկայացուցիչների նման պաշտպանության հետ սա ռիսկային մտահղացում է:

«Մայամի»

Ջիմի Բատլերի մասնակցությունն առայժմ հարցականի տակ է, բայց դժվար թե նա բաց թողնի հանդիպումը, առավել ևս, որ սերիայում առաջ անցնելու հնարավորություն կա: Վերջապես իր խոսքն ասաց Բեն Ադեբայոն, որի շնորհիվ թիմը կարողացավ հաղթանակ տանել: Այո՛, պաշտպանությունում խաղն այնքան լավ մակարդակի վրա չէր, բայց Բենն իրեն ցույց տվեց հարձակման գծում: Ի դեպ, «Մայամիի» կազմում նույնպես կարող են կորուստներ լինել: Հարցականի տակ է Թայլեր Հերոյի և Վինցեն Տակերի մասնակցությունը: Նրանք առանցքային խաղացողներ չեն, բայց կարող են ազդել խաղի վրա: Ավելացնեմ, որ «Մայամին» վերջին 5 արտագնա հանդիպումներում 103 միավորից ավելի բաց չի թողել:

Կանխատեսում

Մի կողմից կարելի է ռիսկի գնալ և ընտրել հյուրերի հաղթանակը, քանի որ կազմի հետ կապված անորոշություններ կան, բայց դժվար թե կելտերը 2 անգամ անընդմեջ պարտություն կրեն: Հաշվի առնելով, որ առաջատարներն այնքան էլ լավ վիճակում չեն, խաղի արդյունավետությունը կարող է ընկնել: Իսկ դա նշանակում է, որ կարելի է ընտրել ամենաարդյունավետ քառորդում տոտալը 59.5-ից քիչ:

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
NBA
04:30/24 մյս
«Բոսթոն Սելթիկս» – «Մայամի Հիթ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ