«Բորուսիա Մյոնխենգլադբախ» – «Մանչեսթեր Սիթի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

00:00, 25 փտր 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, Արմենիա Հ/Ը մարզական հաղորդավար, մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպոինների լիգայի 1/8 եզրափակիչ «Բորուսիա Մյոնխենգլադբախ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպման վերաբերյալ։

Մեկ այլ՝ անհավասար թվացող պայքարի խորագիր ունի «Բորուսիա Մյոնխենգլադբախ» – «Մանչեսթեր Սիթի» դիմակայությունը:

Գերմանական ակումբը նախորդ մրցաշրջանում ծանր պայքարում կարողացավ ՉԼ ուղեգիր նվաճել, իսկ արդեն ՉԼ ընթացիկ խաղարկության խմբային փուլում թողնել շատ լավ տպավորություն: B խմբում ընդգրկվելով՝ Մարկո Ռոուզի թիմը լուրջ դիմադրություն ցույց տվեց անհամեմատ ավելի զորեղ մրցակիցներ «Ռեալին» ու «Ինտերին», իսկ «Շախտյորին» ջախջախեց՝ ընդհանուր 10-0 հաշվով: «Բորուսիան» գրեթե ողջ ընթացքում գլխավորում էր խումբը, ու միայն «Ռեալից» կրած պարտությունից հետո նահանջեց երկրորդ հորիզոնական: «Բորուսիան» ունի կադրեր, որոնց վրա կարող է հույս դնել՝ Ալասան Պլեա, Լարս Շտինդլ, Մարկուս Տյուրամ, Բրիլ Էմբոլո… ընդ որում՝ «Սիթիի» հետ խաղին մասնակցելու են բոլորը. թիմը ոչ մի կորուստ չունի:

Ռոուզի թիմի խնդիրը մրցակիցն է՝ «Մանչեսթեր Սիթին»: Գվարդիոլայի թիմն այս պահին, գուցե, լավագույն ֆուտբոլն է ցույց տալիս Եվրոպայում ու գրանցում է հիասքանչ ցուցանիշներ: «Քաղաքաբնակները» մրցաշրջանը սկսեցին անվստահ. թվում էր՝ Պեպի թիմը խորը լճացում է ապրում, բայց Գվարդիոլան կրկին գտավ այս թիմին արթնացնելու և վերարտադրելու ճանապարհը: Իսպանացին կարողացավ նոր դերակատարներ ընտրել իր թիմի համար. Դավիդ Սիլվայի բացը շատ լավ կարողանում է լրացնել Ֆիլ Ֆոդենը, իսկ հարձակման գծում փայլում է ֆուտբոլիստ, որից ամենաքիչը կարելի էր բարձր արդյունավետություն սպասել. Իլկայ Գյունդողան: Պեպը հասկացավ, որ Գյունդողանը կարող է մեծ հաջողությամբ խաղալ ավելի առջևից. արդյունքում՝ 2021-ին գերմանացին արդեն խփել է 9 գոլ: Բայց «Սիթիի» գլխավոր ձեռքբերումը ուժեղ պաշտպանությունն է՝ մի բան, որ միշտ պակասել է այս թիմին: Ռուբեն Դիաշի գալուց հետո Պեպի թիմն այս մրցաշրջանում 13 անգամ անառիկ է պահել դարպասը և թոփ առաջնություններում ամենաքիչ գոլ բաց թողած թիմն է՝ ընդամենը 15:

«Մանչեսթեր Սիթիի» կորուստները. Նաթան Ակե (վնասվածք)

«Մանչեսթեր Սիթին» հաղթում է բոլորին. Գվարդիոլայի թիմը անգլիական ֆուտբոլի ռեկորդ է սահմանել՝ հաղթելով վերջին 18 խաղերում անընդմեջ, իսկ վերջին 25 խաղում անպարտելի է: Կհաղջովի՞ «Բորուսիային» ընդհատել «Սիթիի» այս ֆանտաստիկ շարքը, թե՞ Գվարդիոլայի սաները չեն նկատի նաև գերմանական ակումբին: Այս պահին «Սիթիին» կանգնեցնելն անհնար է թվում: Անգլիայի փոխչեմպիոնի առաջիկա նպատակը եվրոպական ռեկորդն է, որը պատկանում է «Ռեալին». 2014-ին Կառլո Անչելոտիի գլխավորությամբ «Արքայական ակումբը» 22 անընդմեջ հաղթանակ տարավ բոլոր մրցաշարերում միասին:

Կարծում եմ՝ «Սիթին» կհաղթի չոր հաշվով։

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա
00:00/25 փտր
Боруссия Менхенгладбах - Манчестер Сити
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ