ԲԿՄԱ – «Վան»: Կանխատեսում և խաղադրույք

16:00, 05 մյս 2022
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում ԲԿՄԱ-ն կհյուրընկալի «Վանին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում նվազագույնը 2 գոլ կգրանցվի։

ԲԿՄԱ-ն 27 խաղից հետո 14 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ «Վանը» 26 խաղից հետո 18 միավորով 8-րդ տեղում է։ Բնականաբար, ԲԿՄԱ-ն չի ցանկանում մրցաշրջանն ավարտել վերջին տեղում և կփորձի հաղթել այս խաղում։ Ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնականում, դա հնարավոր է։ Ռաֆայել Նազարյանի թիմն ընթացիկ մրցաշրջանում 3 հաղթանակ է տարել։

«Վանի» գործն ավելի հեշտ է։ Պետք է փորձել օգտվել մրցակցի սխալներից, իսկ դրանք կլինեն, քանի որ ԲԿՄԱ-ին շատ խաղերում չի հերիքում փորձը։ Բացի այդ, թիմը խաղալու է հաղթանակի համար և նետվելու է առաջ։ Առհասարակ, Նազարյանի թիմը միշտ էլ հարձակողական ֆուտբոլ է ցուցադրում։

Սա այն խաղերից է, որտեղ շատ դժվար է կանխատեսում կատարելը։ Գուցե առաջին հայացքից թվում է, որ այս խաղը պետք է գոլառատ չլինի, բայց ես կարծում եմ, որ նվազագույնը 2 գոլ կտեսնենք։ Թիմերը կորցնելու ոչինչ չունեն։ Առաջնության վերջնամասն է և իմաստ չկա պահել 0։0 հաշիվը։ 2 թիմերում էլ կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են ակտիվ լինել հարձակման գծում։ Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2,0-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․72 գործակիցը։

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Վերադարձ
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի
16:00/5 մյս
ԲԿՄԱ – «Վան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ