ԲԿՄԱ — «Մանչեսթեր Յունայթեդ». Եգոր Տիտովի կանխատեսումը

22:45, 27 սպտ 2017
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի ԲԿՄԱ — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ հյուրերը «չոր» հաղթանակ կտանեն: 

Երկրորդ տուրում «բանակայիններին» ծանր փորձություն է սպասվում: «Մանչեսթեր Յունայթեդը» հիմա լավ ընթացք է հավաքել, առաջատար է ԱՊԼ-ում, բավական շատ գոլեր է խփում, պաշտպանությունում լավ է խաղում: ԲԿՄԱ-ն ավանդույթի համաձայն ստիպված է մեկ կազմով խաղալ, և հիմա էլ Ֆերնանդեսն է վնասվածք ստացել: Չգիտեմ՝ կկարողանա՞ արդյոք նա մասնակցել այս հանդիպմանը:

Բոլոր նախադրյալները կան, որպեսզի «Յունայթեդը» հաղթի այս խաղում: Ցավոք, հիմա թիմերի կարգերի տարբերությունն ակնհայտ մեծ է: ԲԿՄԱ-ն Մխիթարյանի և Լուկակուի մակարդակի ֆուտբոլիստներ չունի: Ինչ-որ ժամանակ «բանակայինները» կկարողանան դիմադրել, բայց դժվար թե 90 րոպե դիմակայեն:

Չեմ կարծում, որ շատ գոլեր կլինեն: ԲԿՄԱ-ն հասկանում է, որ այստեղ չարժե բաց խաղալ: Այդ պատճառով խորհուրդ եմ տալիս խաղադրույք կատարել «Մանչեսթեր Յունայթեդի» «չոր» հաղթանակի վրա: Նույն Լուկակուն գոլային մի պահը կիրացնի: Իսկ պաշտպանվել Մոուրինյոյի թիմերը միշտ են կարողացել:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 2-րդ տուր
22:45/27 սպտ
ԲԿՄԱ - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ