Betfair-ի կանխատեսումը. «Մանչեսթեր Սիթին» եվրոպական (-1) ֆորայով կհաղթի «Սանդերլենդին»

19:00, 26 դկտ 2015
Betfair խաղադրույքների բորսայի փորձագետ Մայկ Նորմանը կանխատեսել է անգլիական Պրեմյեր լիգայի «Մանչեսթեր» «Սիթի» — «Սանդերլենդ» հանդիպման ելքը: Նա համարում է, որ «քաղաքաբնակները» կարող են հաղթել՝ եվրոպական (-1) ֆորայով:

Միայն տնային մրցելույթներն են «Մանչեսթեր Սիթիին» օգնում մնալ չեմպիոնական տիտղոսի համար մրցավազքում, և «քաղաքաբնակները» կաշխատեն ամեն ինչ անել՝ «Սանդերլենդի» հետ խաղում իրենց հարազատ տրիբունաների առջեւ 3 միավոր վաստակելու համար:

Մանուել Պելեգրինիի թիմը  սեպտեմբերից սկսած անգլիական Պրեմյեր լիգայի արտագնա հանդիպումներում չի կարողացել հաղթել՝ 15 հնարավոր միավորից հավաքելով ընդամենը երկուսը: Մրցակցի հարկի տակ կայացած նախորդ խաղում նրանք 1:2 հաշվով պարտվել են «Արսենալին»՝ վերջին երեք ամիսների ընթացքում առաջին անգամ գոլ խփելով մրցակցի հարկի տակ:

Ինչ վերաբերում է տնային հանդիպումներին, ապա «Սիթին» բոլոր մրցաշարերում տասը խաղերից իննում հաղթել է՝ խփելով 33 գնդակ:

«Սանդերլենդը» ամբողջ մրցաշրջանի արտագնա հանդիպումներից միայն մեկում է կարողացել հաղթել: Մնացած յոթ արտագնա հանդիպումներից վեցում թիմը պարտվել է՝ 2 և ավելի գոլի տարբերությամբ:

«Քաղաքաբնակների» տնային հանդիպումները և չեմպիոնական մրցավազքից դուրս չմնալու ցանկությունը հաշվի առնելով՝ պետք է խաղադրույք կատարել նրանց՝ եվրոպական (-1) ֆորայով հաղթանակի վրա:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 18-րդ տուր
19:00/26 դկտ
«Մանչեսթեր Սիթի» - «Սանդերլենդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ