Betfair-ի կանխատեսումը. «Արսենալը» կհաղթի առաջին խաղակեսում և խաղում

19:00, 25 դկտ 2016
Betfair-ի փորձագետ Մայք Նորմանը կանխատեսում է արել անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի «Արսենալ» — «Վեսթ Բրոմվիչ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ «զինագործները» կհաղթեն առաջին խաղակեսում և խաղում: 

«Արսենալը»՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղը և համարվելով տիտղոսի երկրորդ գլխավոր հավակնորդը, կարողացավ բացել «Էվերթոնի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման հաշիվները, բայց երկու դեպքերում էլ զիջեց: Միևնույն ժամանակ «զինագործների» գլխավոր հակառակորդները՝ «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը», առավելագույն քանակությամբ միավորներ վաստակեցին:

Դա նշանակում է, որ Արսեն Վենգերի թիմը մոտենում է Սուրբ Ծննդյան տուրերին՝ առաջատարից հետ մնալով 9 միավոր և չունենալով սխալվելու իրավունք:

Ինչ վերաբերում է «Վեսթ Բրոմվիչին», ապա թիմը վատ մրցաշրջան չի անցկացնում: Այն փաստը, որ թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղը, պայմանավորված է երկրորդ տասնյակի մրցակիցների հետ հաջող խաղով: Բայց դրա հետ մեկտեղ Տոնի Պուլիսի ֆուտբոլիստները զիջել են «Չելսիին», «Մանչեսթեր Սիթիին» և «Լիվերպուլին»: Մասնագետի համար բնորոշ է պարտվել ուժեղ մրցակիցներին և միավորներ վաստակել մնացածների հետ:

Հետևաբար կարելի է ենթադրել, որ «Արսենալն» առաջիկա խաղում վստահ հաղթանակ կտանի: Վենգերի թիմը սեփական հարկի տակ հիանալի է խաղում «Վեսթ Բրոմվիչի» դեմ՝ հաղթելով նախորդ 5 խաղերում: Ակնկալում եմ, որ «զինագործներն» ագրեսիվ հանդիպում կանցկացնեն, կհաղթեն և առաջին խաղակեսում, և ողջ խաղում:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 18-րդ տուր
19:00/25 դկտ
«Արսենալ» - «Վեսթ Բրոմվիչ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ