«Բենֆիկա» — ԲԿՄԱ. Կոնստանտին Գենիչի վիդեոկանխատեսումը

22:45, 12 սպտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների մեկնաբան, ինչպես նաև «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը  կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 2017-18 մրցաշրջանի առաջին տուրի «Բենֆիկա» — ԲԿՄԱ հանդիպման վերաբերյալ: Հանդիպումը կկայանա երեքշաբթի երեկոյան: Մեր փորձագետը միանգամից երկու խաղադրույք առաջարկում:

https://www.youtube.com/watch?v=tphToNODvt8

Սիրելի ընկերներ, ողջույն բոլորին:

Չեմպիոնների լիգան է այցելել մեզ, և իհարկե կխոսենք ռուսական թիմերի մասնակցությամբ խաղերի մասին: Սկսենք հերթականությամբ: Երեքշաբթի խմբային մրցաշարում մեկնարկում է ԲԿՄԱ-ն:

Միանգամից բավականին բարդ հյուրընկալություն դեպի Լիսաբոն ընդդեմ «Բենֆիկայի», որը Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում դեռևս ոչ մեկին չի պարտվել, սակայն զիջում է «Պորտուին» և «Սպորտինգին», որոնք ընդհանրապես միավոր չեն կորցրել, իսկ «Բենֆիկան» մեկ անգամ ոչ-ոքի է խաղացել: Բայց համաձայնվեք, որ մի բան է հաղթել «Բելենեսեշին» կամ «Պորտիմոնենսին» Անդրե Ալմեյդա հիասքանչ գոլով, մի ուրիշ բան է ԲԿՄԱ-ն: Համաձայնվեք ԲԿՄԱ-ն մի փոքր այլ կարգի թիմ է չնայած այն փաստին, որ «Բենֆիկայի» կազմում կան անունով և փորձով խաղացողներ ի դեմս Էլիզեուի, Լուիզաոյի, Ռաուլ Խիմենեսի, Էդուարդո Սալվիոյի, Պիցցիի և հարձակվող Ժոնասի, որը մեզ քաջ հայտնի է: Գումարած կա Սեֆերովիչը, ում ես լավ հիշում եմ Իսպանիայի առաջնությունից: Նա հանդես էր գալիս Խետաֆեում: Լավ անուններ ունեցող թիմ է իհարկե «Բենֆիկան», բայց այն ամենևին էլ սարսափելի չէ: ԲԿՄԱ-ն Չեմպիոնների լիգայում առայժմ գնդակ բաց չի թողել, բայց եկեք համաձայնվեք, որ «Յանգ Բոյզը» և «ԱԷԿ»-ը միգուցե և պայքարող թիմեր են, բայց հավասար չեն «Բենֆիկայի» մակարդակին:

Առաջին խաղը Լիսաբոնում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ռուսական ակումբները վատ չեն խաղում առաջին խաղերում «Բենֆիկայի» կամ «Պորտուի» հետ, լինի դա «Զենիթը», թե «Սպարտակը», ով խաղացել է Լիսաբոնում «Սպորտինգի» դեմ: Կարծում եմ, որ եվրագավաթային մեծ փորձը, որը ունի ԲԿՄԱ-ն կօգնի թիմին չնայած «Էստադիո դա Լուժի» մեծ աջակցության: Կարծում եմ «բանակայինները» չեն կոտրվի: Գումարած այդ ամենին լավ մարզավիճակում է, թու-թու-թու, որպեսզի աչքով չտանք, Իգոր Ակինֆեևը: Պերմում փրկեց թիմին, երբ Բալանովիչը դուրս եկավ մեն-մենակ: Այդ իսկ պատճառով ես կարծում եմ ԲԿՄԱ-ին բնականաբար հեշտ չի լինելու, բայց մեկ գոլից ավել «բանակայինները» բաց չեն թողնի: Հնարավոր է, որ ընդհանրապես բաց չթողնեն:

Այդ իսկ պատճառով ես կառաջարկեմ ձեզ խաղալ, հաշվի առնելով ԲԿՄԱ-ի պաշտպանության հուսալիությունը և վերջին շրջանում շատ վստահ գործելը վերջին ժամանակներում, «Բենֆիկա» քիչ 1.5-ից բավականին լավ 1.7 գործակցով:

Ավելի ռիսկային է «Բենֆիկան» կխփի ուղիղ 1 գոլ տաբերակը: Ոչ ավել ոչ պակաս: Ոչ զրո, ոչ երկու, ոչ երեք, ոչ հինգ, ոչ տաս, այլ ուղիղ 1 գոլ: Գործակիցը այստեղ ավելի «յուղոտ» է` 2.5: Միգուցե խաղի մեկնարկում ավելի բարձր լինի և կլինի:

Ահա այսպիսի երկու խաղադրույք «Բենֆիկա» — ԲԿՄԱ խաղի համար: Հաջողություն «բանակայիններին»:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա. Խմբային փուլ. 1-ին տուր
22:45/12 սպտ
«Բենֆիկա» - ԲԿՄԱ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա. Խմբային փուլ. 1-ին տուր
22:45/12 սպտ
«Բենֆիկա» - ԲԿՄԱ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ