«Բենֆիկա» – «Բարսելոնա»․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:00, 29 սպտ 2021
«Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Բենֆիկա» – «Բարսելոնա» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղի վերաբերյալ։

«Բենֆիկան» հրաշալի է խաղում Պորտուգալիայի առաջնությոնում և 7 խաղից հետո 100 տոկոսանոց արդյունք ունի։ Այո՛, լիսաբոնցիները կարող էին և պարտվել Կիևի «Դինամոյին», բայց 0։0 խաղացին։ Մենք լավ գիտենք «Բենֆիկայի» հնարավորությունները, գիտենք նաև կազմն ու ինչ ուժեղ կողմեր ունի թիմը։

«Բարսելոնան» անընդհատ մի կողմից մյուսն է լողում։ Կատալոնացիները 3։0 հաշվով հաղթեցին «Լևանտեին», բայց մրցակիցը չափից ավելի «փափուկ» էր գործում։ «Բարսայի» համար դրական պահն այն է, որ կազմ է վերադարձել Անսու Ֆատին, որը նաև հասցրեց աչքի ընկնել գոլով։ Սակայն մենք տեսնում ենք, որ «Բարսելոնայում» ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթանում։ Խնդիրներ կան հարձակման գծում։ Չնայած «Լևանտեի» դարպասը խփած 3 գոլին՝ հարցեր կան միջին գծին։ Դժվար թե «Բարսելոնան» «Դա Լուժ» ստադիոնում ճախրի։ Մրցակիցը խաղում է 3 կենտրոնական պաշտպանով և հագեցնում է դաշտի կենտրոնը։ Նման թիմի հետ շատ բարդ կլինի խաղալ։

Առաջին խաղակեսը հետախուզական է լինելու, իսկ իսկ 2-րդում կողմերը կհոգնեն և կսկսեն սխալվել: Այնպես որ, հնարավոր է՝ տեսնենք ուրախ խաղ։ Կարծում եմ՝ 2-րդ խաղակեսն ավելի արդյունավետ է լինելու, քան առաջինը։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/29 սպտ
«Բենֆիկա» – «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ