«Բենֆիկա» – «Այաքս». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:55, 23 փտր 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Բենֆիկա» – «Այաքս» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Չեմպիոնների լիգայի այս խաղարկության 1/8 եզրափակիչի ամենաանշուք զույգերից մեկը, թվում է, ձևավորել են «Բենֆիկան» ու «Այաքսը»։ Սակայն մի շարք մասնագետների գնահատմամբ այս թիմերը ցույց են տալու ամենավառ ու գոլառատ ֆուտբոլը։ Համենայնդեպս, խմբային փուլում գրանցած արդյունքները մեզ այլ բան չեն խոստանում։

«Այաքսը», ինչպես միշտ, չի մտնում հաղթողի հիմնական ֆավորիտների ցանկում, սակայն, ինչպես 2019-ին, այս անգամ էլ Էրիկ Տեն Հագը կառուցել է սարսափազդու թիմ, որը գրեթե չունի թույլ կողմեր։ Նույնիսկ դարպասապահի դիրքը, որը մրցաշրջանի սկզբում քիչ էր մնում կաթվածահար աներ թիմի ելույթները, հիմա ամենահուսալիներից է։ 38-ամյա Ռեմկո Պասվերը ցույց է տալիս կարիերայի լավագույն ֆուտբոլը։ Պաշտպանությունը ներքին առաջնությունում փայլում է. բաց թողած 5 գնդակն արդեն խոսուն ցուցանիշ է։ Հարձակման գիծն էլ ճախրում է. Դուշան Տադիչը Մեսիի տիեզերական մակարդակի խաղ է ցույց տալիս՝ գերազանցելով արգենտինացու ասիստների ռեկորդը, Անտոնին իր հնարքներով գլխապտույտ է առաջացնում մրցակցի պաշտպանների մոտ, իսկ հարձակման գծի առաջատար Սեբաստիան Ալերը ոչնչով հետ չի մնում Էրլինգ Հոլանդից. 10 գոլով նա Չեմպիոնների լիգայի այս խաղարկության լավագույն ռմբարկուն է։

«Բենֆիկան», ի տարբերություն «Այաքսի», ներքին առաջնությունում գրեթե դուրս է մղվել չեմպիոնական պայքարից, քանի որ առաջատար «Պորտուին» արդեն զիջում է 12 միավոր։ «Արծիվներն» առաջ են թողել նաև իրենց հիմնական մրցակցին՝ «Սպորտինգին» ու հանգիստ հարմարվել են 3-րդ տեղում։ Նրանց առավելությունը 4-րդ տեղում ընթացող «Բրագայի» նկատմամբ կազմում է 7 միավոր։ Ասել է թե՝ «Բենֆիկայի» համար մրցաշրջանը գրեթե ավարտված է։

Նելսոն Վերիսիմուին մնում է կարգավորել իր թիմի խաղը պաշտպանությունում։ Լիսաբոնյան ակումբը վերջին 6 խաղում բաց է թողել 9 գնդակ։ Ու եթե հաշվի առնենք, որ տան պատերն այլևս առաջվա պես չեն օգնում թիմին, «Բենֆիկան» գոլերի իր չափաբաժինը կընդունի նաև այս անգամ։ Ընդ որում՝ վստահ եմ՝ 1-ից ավելի անգամ են «Արծիվները» ստիպված լինելու խաղը սկսել դաշտի կենտրոնից։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:55/23 փտր
«Բենֆիկա» - «Այաքս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ