Բելգիա – Ուելս: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45, 22 սպտ 2022
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Բելգիա – Ուելս Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Ուելսն այս խմբի հետնապահն է: Թիմն ընդամենը 1 միավոր է վաստակել: Տանը Ուելսն ավելի համոզիչ տեսք ունի: Բելգիայի հավաքականը հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու շանսը պահպանելու համար պետք է այժմ հաղթի Ուելսին և հետո մտածի հոլանդացիների հետ հաջող խաղի մասին: Ի դեպ, բելգիացիները տանը 1:4 հաշվով պարտվել էին Նիդերլանդներին:

Պարզ է, որ Ռոբերտո Մարտինեսը հարձակման գծում խնդիրներ ունի: Չի լինելու Ռոմելու Լուկակուն, վերջին տարիներին այնքան էլ լավ մարզավիճակում չէ Էդեն Ազարը: Սակայն կան Բատշուային, Մերտենսը: Հարձակվողներին կարող են օգնել Վիտցելը, Տիլեմանսը, Կաստանը: Չենք մոռանում նաև Կևին դե Բրույնեի մասին:

Ռոբերտ Փեյջը լուրջ խնդիրներ ունի պաշտպանությունում: Իսկ Բելգիան պետք է հաղթի նվազագույնը 2 գնդակի առավելությամբ: Այդ պատճառով էլ ընտրում եմ Բելգիայի (-1,5) ֆորա խաղադրույքը:

Օրդինար: Պարտված
Ազգերի լիգա
22:45/22 սպտ
Բելգիա – Ուելս
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ