Բելգիա – Ֆրանսիա. Թիմերը կփոխանակվեն գոլերով

22:45, 07 հկտ 2021
Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Բելգիայի հավաքականը Թուրինի «Յուվենտուս» ստադիոնում կմրցի Ֆրանսիայի հավաքականի հետ։

Եվրո-2020-ի ընթացքում և դրանից հետո, երևի, միայն ալարկոտները չքննադատեցին Ֆրանսիայի հավաքականին։ Եվրոպայի առաջնությունից հետո Դիդյե Դեշամի թիմը 3 հանդիպում է անցկացրել՝ 2 ոչ ոքի (1:1 հաշվով Բոսնիա և Հերցեգովինայի ու Ուկրաինայի հետ) և 1 հաղթանակ (Ֆինլանդիայի նկատմամբ 2։0 հաշվով): Բոսնիացիների հետ խաղում թիմը երկրորդ կեսում մնացել էր 10 հոգով, իսկ ուկրաինացիների հետ հանդիպմանը 15 հարված է կատարել։ Եվ խաղային առումով էլ, Ֆրանսիան վատ տեսք չուներ։

Պարզապես, նման մակարդակ ունեցող թիմերում և հավաքականներում երբեմն այսպիսի իրավիճակներ լինում են։ Ֆրանսիայում ամենաշատը քննադատում էին Կիլիան Մբապեին, որը Եվրո-2020-ի ժամանակ չխաղաց այնպես, ինչպես սպասում էին շատերը։ Բայց դրան ևս, ցանկության դեպքում կարելի է բացատրություն տալ։ Ֆուտբոլիստը, ինչպես պարզվեց նրա վերջին հարցազրույցի ժամանակ, արդեն ամռան սկզբին ՊՍԺ-ից հեռանալու ցանկություն էր հայտնել։ Տրանսֆերային հարցերը մեծ ազդեցություն կարող են ունենալ ֆուտբոլիստների վրա։

Բելգիայի հավաքականում իրավիճակը լրիվ հակառակն է։ Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմը Եվրո-2020-ից հետո անցկացրած 3 խաղում 3 հաղթանակ է տարել։ Սակայն, 2 գոլ է բաց թողել համեստ Էստոնիայից, ընդամենը 1։0 հաշվով հաղթել Բելառուսին։ Ցանկության դեպքում յուրաքանչյուր թիմի խաղում կարելի է դրական և բացական կետեր գտնել։ Այս պարագայում, երկու թիմերն էլ հարձակման գծում ունեն ուժեղ ֆուտբոլիստները, սակայն պաշտպանությունում երկու հավաքականներն էլ ոչ միշտ են կայուն խաղ ցուցադրում։

Հաշվի առնելով նաև, որ այս խաղը հնարավոր է տեղափոխվի լրացուցիչ ժամանակ կամ հաղթողը որոշվի հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում, կարծում եմ՝ խաղի մինչև վերջին վայրկյանը, ինտրիգը մեռած չի լինի։ Բնականաբար, երկու թիմերն էլ առաջին հերթին կփորձեն ապահով և զգույշ գործել պաշտպանությունը, սակայն հարց է, թե որ թիմի մոտ, որքանով կհաջողվի դա անել։ Մբապե, Բենզեմա, Գրիզման՝ Ֆրանսիայի հավաքականից, Լուկակու, Դե Բրույնե, Ազար՝ Բելգիայի հավաքականից։ Այսպիսի խաղերում միանշանակ պետք է գոլեր սպասել։

Ընտրում եմ՝ երկու թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․91 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Ազգերի լիգա
22:45/7 հկտ
Բելգիա – Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ