«Բավարիա» – «Շալկե». Եգոր Տիտովի կանխատեսումը

21:30, 10 փտր 2018
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Բունդեսլիգայի 22-րդ տուրի «Բավարիա» – «Շալկե» հանդիպման վերաբերյալ։ Տիտովի կարծիքով արդյունավետ խաղում կհաղթեն տանտերերը։ 

«Բավարիան» Գերմանիայում ուղղակի մրցակիցներ չունի։ Ես չեմ տեսնում այդպիսի թիմերի։ Իհարկե առանձին խաղերում կորուստներ հնարավոր են։ Բայց հիմա թիմը մարզում է Հայնկեսը, և բոլորը մեծ տրամադրվածությամբ են նվիրվում խաղերին։ Թիմը խաղում է մեծ ցանկությամբ։ Այո՛, երբեմն պաշտպանությունում որոշ բաներ անհարթ են ընթանում։ Սակայն խաղացողների որակները և խաղալու ցանկությունը փոխհատուցում են այդ ամենին։

«Շալկեն» Չեմպիոնների լիգայի գոտու համար պայքարող թիմերից մեկն է։ Սակայն նույնիսկ առաջին շրջանի խաղում մենք տեսանք, թե ինչպիսի մեծ անդունդ է այս երկու թիմերին բաժանում իրարից։ Հիմա այդ անդունդը ավելի է մեծացել, քանի որ «Բավարիան» ուժեղացրել է իր խաղը։ Կարծում եմ՝ «Շալկեն» այստեղ շանսեր չունի։ «Բավարիան» կունենա խաղային մեծ առավելություն։ Լավագույն դեպքում հյուրերին կհաջողվի մեկ գնդակ խփել։ Եթե «Հոֆենհայմին» ու «Վերդերին» հաջողվեց անել այդ բանը, ապա շատ հնարավոր է, որ կհաջողվի նաև «Շալկեին»։ Բայց մյունխենցիները նվազագունը երեք անգամ աչքի կընկնեն։ Ավելին, վերադարձել է Ռոբերտ Լևանդովսկին։

Խաղադրույք եմ կատարում «Բավարիայի» հաղթանակի վրա տոտալ շատ (3,5)-ի հետ միասին։ Սահմանված է 2,30 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա 2017-18․ 22-րդ տուր
21:30/10 փտր
«Բավարիա» – «Շալկե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ