ԲԱՏԷ — «Ալաշկերտ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:30, 12 հլս 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի ԲԱՏԷ — «Ալաշկերտ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ հայկական թիմը գոլ կխփի։ 

Հայաստանի չեմպիոնի համար առաջիկա հանդիպումը կարևոր քննություն է՝ հասկանալու սեփական ուժը: Իհակե, «Սանտա-Կոլոման» այն մրցակիցը չէր, որով կարելի էր ինչ-որ բան հասկանալ: Չափազանց թույլ մրցակից, որը ֆուտբոլ չի խաղում, և չի էլ թողնում մրցակիցը ցույց տա իր լավագույն կողմերը: Փաստացի առաջին լուրջ փորձությունն «Ալաշկերտի» համար կլինի Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ն է:

Բելառուսները ՉԼ-ի խմբային փուլում հանդես գալու հսկայական փորձ ունեն: Թիմն ունի բազում բարձրակարգ ու բազմափորձ ֆուտբոլիստներ: Իհարկե, փորձի տեսանկյունից մեր թիմը ևս հետ չի մնում, սակայն եվրոպական ակումբային մակարդակով ելույթների պակասը մեծապես խանգարելու է:
ԲԱՏԷ-ն ամենևին էլ անանցանելի մրցակից չէ: Բելառուսների հիմնական շեշտադրությունը լինելու է ակտիվ մեկնարկի վրա: Թիմի հիմնական ուժը գալու է լեգեոնականներից: Հիմնականում սերբ ֆուտբոլիստներն են լինելու ուշադրության կենտրոնում:

Ինչ վերաբերում է «Ալաշկերտին», ապա մեր թիմի կազմում կլինի վնասվածքից ապաքինված Արտակ Գրիգորյանը: Առայժմ հայտնի չէ, նա կկարողանա դուրս գալ խաղադաշտ թե ոչ, բայց եթե Աբրահամ Խաշմանյանը փորձի խաղալ առանց նրա, թիմում «ջոկերի» պարտականություն կկատարի Արթուր Եդիգարյանը՝ մանևրելով կենտրոնական կիսապաշտպանի և եզրային կիսահարձակվողի գոտիներ: Հարձակման գծում նախապատվությունը կտրվի Ուրոշ Նենադովիչի վրա:

Բուքմեյքրական դիտարկումներ անելուց հետո կարելի է վստահ ասել, որ «Ալաշկերտը» գոլ չի խփի: Համենայն դեպս գործակիցներն են այդպես ասում: Բայց ես առաջարկում եմ հավատալ մեր թիմի գոլային հաջողությանը: Ցանկացած պարագայում արտագնա գոլը պատասխան հանդիպման ժամանակ կարող է ճակատագրական լինել: Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը կանի ամեն ինչ աչքի ընկնելու համար:

Օրդինար: Հաղթած
ՉԼ, որակավորման 2-րդ փուլ
21:30/12 հլս
ԲԱՏԷ — «Ալաշկերտ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ