«Բարսելոնա» — «Սամպդորիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:30, 10 օգս 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Բարսելոնա» — «Սամպդորիա» ընկերական հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ կատալոնական ակումբը կհաղթի երկու և ավելի գնդակի տարբերությամբ: 

Եվրոպական ակումբային մրցաշրջանը մոտենում է մեկնարկին։ Իսպանական Պրիմերան այս տարի ևս խոստանում է թեժ մրցակցություն առաջարկել երկրպագուներին՝ «Ռեալի» ու «Բարսելոնայի» մասնակցությամբ։ Կատալոնական ակումբը վերջին ստուգողական հանդիպումներից մեկը կանցկացնի իտալական «Սամպդորիայի» հետ։ «Բարսան» տրանսֆերային պատուհանի ընթացքում հիմնականում զբաղված էր միջին և հետին գծերի թարմացմամբ։ Դանի Ալվեշի հեռանալը հնարավոր է լուրջ խնդիրներ առաջացնի պաշտպանությունում։ Անդրե Գոմեշի գալով թիմում նոր շունչ կստանա կիսապաշտպանությունը։ Ինչ վերաբերվում է իտալական ֆուտբոլի երբեմնի ամենաահեղ թիմերից մեկին՝ «Սամպդորիային», ինչպես գրեթե միշտ, փոխել է կազմի կեսը և այսօր կփորձի որքան հնարավոր է քիչ գնդակ ընդունել «Բարսայից», ինչն իմ կարծիքով չի ստացվի։ «Բարսելոնան» կհաղթի երկու և ավելի գնդակի տարբերությամբ։

Օրդինար: Պարտված
Ընկերական հանդիպումներ
22:30/10 օգս
«Բարսելոնա» - «Սամպդորիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ