«Բարսելոնա» – «Ռեալ Սոսյեդադ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:00, 15 օգս 2021
«Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Բարսելոնա» – «Ռեալ Սոսյեդադ» Իսպանիայի առաջնության առաջին տուրի հանդիպման վերաբերյալ։

Կատալոնացիները «Կամպ Նոու» ստադիոնում միշտ առավելության են հասնում «Սոսյեդադի» նկատմամբ։ Այժմ, իհարկե, առանց Լիոնել Մեսիի բոլորովին այլ «Բարսելոնա» է լինելու։ Հետաքրքիր կլինի հետևել, թե ինչպես է Ռոնալդ Կումանը կառուցելու հարձակման գծի խաղը, ինչպես է օգտագործելու Մեմֆիս Դեպային, Ֆրենկի դե Յոնգին և մնացած ֆուտբոլիստներին։ Տեսնենք, թե ինչ կստացվի։

Հարցականի տակ է Դե Յոնգի և Լանգլեի մասնակցությունը խաղին։ Երկուսն էլ ոտքի վնասվածք ունեն, բայց կան Բրեյթվեյթն ու Գրիզմանը։ Մի խոսքով, կտեսնենք, թե ինչ է լինելու։

Սա «Բարսայի» առաջին տնային հանդիպումն է, բայց մրցակիցը բավականին անզիջում է և կառչում է յուրաքանչյուր պահից։ «Բարսելոնան» հրաշալի գիտի այժմյան «Սոսյեդադի» հնարավորությունները։

Եթե ուշադրություն դարձնենք, թե ինչպես են բասկերը խաղացել վերջին ընկերական հանդիպումներում, ապա հաջողություններն ու անհաջողությունները հաջորդել են մեկը մյուսին։ Թիմը հաղթեց «Մոնակոյին» և «Էյբարին», բայց պարտվեց «ԱԶ Ալկմարին», իսկ վերջին խաղում էլ՝ «Օսասունային» (1։3)։

«Բարսան» խաղալու է տանը։ Գամպերի գավաթում «Յուվենտուսի» նկատմամբ հաղթանակը դրական լիցքեր կհաղորդի թիմին, չնայած՝ Մեսիի հեռանալուց հետո դրական լիցքերի մասին դժվար է խոսելը։ Բայց հաղթանակը մնում է հաղթանակ, այն էլ՝ խոշոր հաշվով ու «Յուվենտուսի» նման թիմի նկատմամբ։ Մեկնարկային տուրի համար մրցակիցն այնքան էլ հարմար չէ, բայց «Բարսելոնան» պետք է ձգտի հաջող սկսել մրցաշրջանը։

Իմ տարբերակն է, որ «Բարսելոնան» մաքուր հաղթանակ կտանի 1.73 գործակցով:

Օրդինար: Հաղթած
Լա լիգա
22:00/15 օգս
«Բարսելոնա» – «Ռեալ Սոսյեդադ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ